27-07-2026 / 13:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ն. Ազնավուրը Արցախը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու խնդրանքով դիմել է Մակրոնին

2020/10/06 10:38
Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուր նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որով կոչ է անում Արցախը ճանաչել որպես ինքնիշխան պետություն: Այս մասին տեղեկացնում է «Ազնավուր» հիմնադրամը:

«Ես ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ որպես մի մարդու և առաջնորդի, որը չի վախենում ճշմարտությունն ասել, և որի համար մարդկային արժեքները գերակա են: Դուք սա ապացուցել եք Ձեր ղեկավարման այս ողջ ընթացքում։ Ձեր վերջին ելույթներում Դուք ևս մեկ անգամ հիշեցրիք հայերին և աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ այդ դահիճների դեմ հանդիման։ Դուք համարձակորեն դատապարտեցիք Թուրքիայի կեղծավորությունն ու ցինիզմը և նրա մեղսակցությունը Բաքվի հանցագործություններին: Այս հակամարտության ընթացքում սիրիացի ջիհադիստների՝ վարձկան-ահաբեկիչների ներգրավումը ևս մեկ անգամ ցույց է տալիս այդ կառավարությունների անբարո ձեռագիրը և գուժում ահաբեկչական սպառնալիքի մասին, որը Թուրքիայի ձեռամբ հասնում է Եվրոպայի և Ռուսաստանի մատույցներին: Բաքուն թիրախավորում է խաղաղ բնակիչներին և լրագրողներին՝ օգտագործելով արգելված զինամթերք, խախտելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները։

Ձեր և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար: Խնդրում եմ Ձեզ գործուն քայլերի դիմել՝ հանուն մեր ժողովրդի փրկության – ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, որը կկարողանա օգտվել միջազգային իրավունքի դրույթներից, խնդրում եմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ նրանց գործած հանցագործությունների համար, ինչպես նաև ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա՝ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու մեխանիզմներ գործի դնելու նպատակով։

Ես հավատում եմ Ձեզ ու Ձեր սկզբունքայնությանը, լիահույս եմ, որ մարդասիրական և ժողովրդավարական մեր արժեքները հաղթանակ կտանեն բռնապետության ու ոճրագործության դեմ, որոնց շարժիչ ուժը ագահությունն է և իշխանության ծարավը: Հայաստանը քաղաքակրթության բերդամրոցն է, որը պետք է պաշտպանել»,-ասված է նամակում:

Նախորդ Լուրը

Ադրբեջանի թալիշ ակտիվիստները կոչ են անում իրենց հայրենակիցներին չմասնակցել հայերի դեմ բախումներին

Հաջորդ Lուրը

Սիրիայի նախագահ. Ղարաբաղում հակամարտությունը սրելու գլխավոր նախաձեռնողը Էրդողանն է

Այլ Լուրեր

Իրան

Խուդաթյանը Թեհրանում քննարկել է էներգետիկ, լոգիստիկ և ենթակառուցվածքային խոշոր նախագծերի իրականացումը

27/07/2026
Իրան

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

24/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայի նախագահ. Ղարաբաղում հակամարտությունը սրելու գլխավոր նախաձեռնողը Էրդողանն է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել

27/07/2026

Խուդաթյանը Թեհրանում քննարկել է էներգետիկ, լոգիստիկ և ենթակառուցվածքային խոշոր նախագծերի իրականացումը

27/07/2026

Բաթումիում երկու զբոսաշրջիկ է մահացել

27/07/2026

Թուրքիայի F-16 կործանիչները շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն Բալթյան երկրների օդային տարածքում

27/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)