Թալիշական «talyshistantimes.com» կայքը գրում է, որ «այսօր Ադրբեջանում ցանկացած մայր, լսելով առաջնագծում նոր աղետալի կորուստների մասին լուրերը, սգալով ու աղոթելով հարց է տալիս՝ հանուն ինչի, հանուն ում են և հանուն ում շահերի են ամեն ժամ մահանում իրենց երիտասարդները: Այս հարցի պատասխանը դժվար չէ գտնել, դա ակնհայտ է: Ադրբեջանի իշխանությունները, եղած-չեղածով վաճառվելով կիսախելագար, իրեն սուլթան երևակայող թուրքին, փորձում է բավարարել իր նկրտումները ուրիշների երեխաների հաշվին:
Սակայն մի հարց կա, որին պատասխանել շատ ավելի դժվար է: Որտե՞ղ է հիմա գտնում Ադրբեջանի նախագահի և փոխնախագահի որդին:
Հնարավոր է, որ այս հարցն այդքան ակնհայտ չթվար, եթե չլիներ իրադրությունը հայկական կողմում : Ադրբեջանի շարքային քաղաքացիները, չնայած երկրում ինտերնետն անջատել են, լավատեղյակ են ոչ միայն ռազմաճակատում ադրբեջանական բանակի ծայրահեղ վատ վիճակի մասին՝ ռազմական տեխնիկայի ու մարդկային հսկայական կորուստների մասին, այլև լավ տեսնում են, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում ու Ղարաբաղում: Հազարավոր երիտասարդներ են գրոհում զինկոմիսարիատները, նետվում են առաջնագիծ, որպեսզի պաշտպանեն հայրենիքը, նույն նպատակով էլ աշխարհի տարբեր երկրների հայեր են գալիս Հայաստան: Սակայն այն, ինչ իրոք հարվածում է շարքային ադրբեջանցուն, պատերազմին այն կամավորների մասնակցությունն է, որոնք կարող էին հանգիստ մնալ իրենց տեղում և հետևել հայկական բանակի հաղթարշավին….
Ղարաբաղցիների համար հպարտության հատուկ զգացողություն է իրենց նախագահը: Առանց ավելորդ բառերի, քաջալերող ժպիտով գնում է առաջնագիծ՝ իր զինվորներին աջակցելու: Նույնիսկ նկարներում է երևում բանակում տիրող բարձր տրամադրությունը, որը ամբողջ ժողովրդին միավորել է մեկ ազդակով:
Հնարավոր է արդյոք պատկերացնել նման իրավիճակ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարի մոտ, ով մինչև երեկո ռուլետկա է խաղում՝ մինչ նրա արկածախնդրության կաթսայում երիտասարդ տղաներ են մահանում …
Ադրբեջանում այսօր շոկ ապրեցին: Հայկական լրատվամիջոցները հայտնեցին, որ Հայաստանի վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որը նոր էր ավարտել ծառայությունը, կամավորագրվել է և մեկնել է պաշտպանելու Արցախը: Մեր հայրենակիցների աչքերում դա պարզապես խելամտության սահմաններից դուրս է…. եվ հենց այս համատեքստում առավել արդիական է դառնում գլխավոր հարցը՝ որտեղ է հիմա Իլհամ Ալիևի և Մեհրիբան Խանումի գործունակ որդին: Ո՞ւր է մեր չափավոր լավ սնվող «ոսկե տղան»: Անատոլիական ինչ-որ ափին պետական գանձարա՞նն է վատնում: Զվարճանում է եվրոպական մայրաքաղաքներու՞մ: Չեմ կարող հստակ ասել, չգիտեմ: Սակայն հավանաբար գիտեմ, որ հաստատ ռազմաճակատում չէ: Իր հոր հրահրած պատերազմն իր պատերազմը չէ: Այն իր համար հեռու, ինչ-որ մի տեղ է: Նա չի լսում պայթուցիկ ռումբերի ձայները, չի տեսնում իր ընկերների մահը: Եվ կարո՞ղ է նա զինակիցներ ունենալ: Առավելագույնը պոկերի գործընկերներն են….
Մոտ է քո վերջը, Ալիև՛: Անմեղ մարդկանց արյունը քո խղճին է: Այս պատերազմը Ադրբեջանի ժողովրդի համբերության վերջին բաժակն է»: