14-11-2025 / 19:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում F-16 կործանիչներն օգտագործելով՝ Թուրքիան խախտել է ԱՄՆ օրենսդրությունը. ամերիկագետ

2020/10/17 17:40
Անվտանգություն, Թուրքիա

Թուրքիան խախտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրությունը` Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի տարածքում օգտագործելով ամերիկյան F-16 կործանիչ ինքնաթիռները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ ամերիկյան կործանիչներն Ադրբեջանի տարածքում կարող էին հայտնվել միայն ԱՄՆ նախագահի թույլտվությամբ, ինչը չի եղել:

«Միացյալ Նահանգների կողմից արտադրված զենքն ու զինամթերքը մշտապես շատ լուրջ մոնիտորինգի տակ են գտնվում Միացյալ Նահանգների իշխանության կողմից: Խոսքը,  բնականաբար, այն զինատեսակների մասին է, որոնք վաճառվում են գործընկեր պետություններին: Օրենքը նախատեսում է, որ, եթե ԱՄՆ զենքը, որը ձեռք է բերել գործընկեր պետությունը, պետք է կիրառվի այլ պետության տարածքում, ապա անպայման պետք է լինի Միացյալ Նահանգների նախագահի համաձայնությունը: Այս դեպքում այդ համաձայնությունը չկար»,- ասաց Սարգսյանը:

Ամերիկագետը նշեց, որ F-16 ինքնաթիռները ոչ միայն տեղակայված են եղել Գյանջայի օդանավակայանում, այլև մասնակցել են ռազմական գործողություններին, ավելին՝ դրանցից մեկը խոցել է ՀՀ Զինված ուժերի ռազմական օդանավը, սակայն սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան խախտում է ԱՄՆ օրենսդրությունը:

«Առաջին անգամ չէ, որ Թուրքիան խախտում է Միացյալ Նահանգների օրենսդրությունն ու պայմանագրային պարտավորությունները, որովհետև ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիան սկսեց ամերիկյան արտադրության ռազմական օդանավերն օգտագործել Սիրիայի տարածքում, ինչը մեծ սկանդալի պատճառ դարձավ, որովհետև ԱՄՆ նախագահը համապատասխան թույլտվություն չէր տվել»,- նշեց Սուրեն Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ամերիկյան կողմն ուսումնասիրություն է անցկացնում դեպքի առնչությամբ, սակայն նշեց, որ այս խախտումն առանձնապես հետևանք չի ունենա Թուրքիայի համար:

«Ամերիկյան կողմից դեռ հայտարարություն չի եղել, որովհետև, վստահ եմ, ուսումնասիրությունների փուլում է գտնվում: Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիայում էլ կա F-16-ի գործարան, որն աշխատում է ամերիկյան արտոնագրով, բայց ցանկացած դեպքում ԱՄՆ օրենսդրությունն արգելում է ամերիկյան ծագմամբ ցանկացած տեսակի զենքի կիրառումն այլ պետության տարածքում՝ առանց նախագահի համաձայնության, իսկ F-16-երն ամերիկյան ծագում ունեն, որովհետև լիցենզիայով հավաքվում են Թուրքիայում: Ես կարծում եմ, որ առանձնապես հետևանք չի ունենա, որովհետև, ինչպես արդեն նշեցի, առաջին դեպքը չէ, որ Թուրքիան խախտում է Միացյալ Նահանգների օրենսդրությունը»,- ասաց ամերիկագետը:

Նախորդ Լուրը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել. Մաաս

Հաջորդ Lուրը

ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025
Ադրբեջան

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025
Ադրբեջան

ԳԱԱ-ում քննարկվեցին Հարավային Կովկասում արտաքին քաղաքականության փոխակերպումները

14/11/2025
Հաջորդ Lուրը

ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)