28-07-2026 / 05:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները

2020/10/31 09:28
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով`ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) տարածած հաղորդագրությունում:

«Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին՝ ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը, Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում»,- ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է համանախագահների համատեղ հայտարարությունում՝ առանց կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարմանը վնասելու, կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել.

  1. Կողմերը, միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, դիտավորյալ հարձակում չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա,
  2. Կողմերն ակտիվորեն մասնակցելու են ռազմի դաշտում զոհվածների աճյունների փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և գործող նախագահի մշտական ներկայացուցչին (PRCiO) տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ,
  3. Կողմերը ԿԽՄԿ-ին և PRCiO-ին մեկ շաբաթվա ընթացքում փոխանցելու են ներկայումս պահպանության տակ գտնվող ռազմագերիների ցուցակը՝ հետագա փոխանակումն ապահովելու նպատակով,
  4. Կողմերը գրավոր ներկայացնելու են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի ստուգման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանությունները և հարցերը։

«Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են անցկացրել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։ Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Նախորդ Լուրը

Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր. ՄԻՊ

Հաջորդ Lուրը

Իրավիճակը ռազմաճակատում. ՊԲ-ը ոչնչացրել է զինամթերքով բեռնված թշնամական 1 մեքենա, 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 ԱԹՍ

Այլ Լուրեր

Իրան

Իրանը Հորմուզի նեղուցում ևս 6 նավի ստիպել է հետ շրջվել

27/07/2026
Միջազգային

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողների մասին հայտարարությունը

27/07/2026
Ադրբեջան

Հայաստանի դեմ ուղվված ատելության խոսքի օրակարգը՝ որպես Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի գործիք

27/07/2026
Հաջորդ Lուրը

Իրավիճակը ռազմաճակատում. ՊԲ-ը ոչնչացրել է զինամթերքով բեռնված թշնամական 1 մեքենա, 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 ԱԹՍ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը Հորմուզի նեղուցում ևս 6 նավի ստիպել է հետ շրջվել

27/07/2026

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողների մասին հայտարարությունը

27/07/2026

Հայաստանի դեմ ուղվված ատելության խոսքի օրակարգը՝ որպես Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի գործիք

27/07/2026

Պապուաշվիլին կասկածի տակ է դրել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության նպատակահարմարությունը

27/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)