Արցախի և արցախահայության ճակատագրի ու անվտանգության դե-ֆակտո և դե-յուրե կարևորագույն պատասխանատուներից մեկի՝ ՌԴ նախագահի՝ հայաստանյան և արցախյան իրողություններին նվիրված հատուկ և բավականաչափ հանգամանալից հարցազրույցում հնչեցին նաև բավականին կարևոր և ուղենշային մտքեր, ուղիղ և տողատակային ուղերձներ հատկապես Արցախի հետ կապված հետագա զարգացումների վերաբերյալ։
Ստորև հնարավորինս աբողջական՝ ՌԴ նախագահի որոշ դիտարկումներ, որոնք ուրվագծում են նաև հայկական կողմի հետագա անելիքների հիմնական տրամաբանությունը։
1.«Вопрос: Сейчас вообще существует ли проблема статуса Карабаха?
В.Путин: Да, такая проблема существует, окончательный статус Карабаха не урегулирован. Мы договорились о том, что мы сохраняем статус-кво, на сегодняшний день существующее положение. Что будет дальше – это предстоит решить в будущем или будущим руководителям, будущим участникам этого процесса. Но, на мой взгляд, если будут созданы условия для нормальной жизни, для восстановления отношений между Армений и Азербайджаном, между людьми на бытовом уровне, особенно в зоне конфликта, то это создаст условия и для определения статуса Карабаха».
Ուղիղ խոսքով՝ այս միտքը նշանակում է, որ ըստ Կրեմլի, Արցախի վերջնական կարգավիճակի հարցը լուծվելու է բավականաչափ երկարաժամկետ հեռանկարում, անգամ ապագա ղեկավարների կողմից։ Իսկ լուծման հարցում առանցքային նշանակություն են ունենալու հասարակական կամ հայ-ադրբեջանցի քաղաքացիական շփումներն ու հարաբերությունները։ Այսինքն, եթե այլևս օրակարգից դուրս է գալիս անվտանգության խնդիրը և անհերքելի է դառնում երկու ժողովուրդների խաղաղ համակեցության իրողությունը, ապա արդիականությունը կորցնում է նաև Արցախի կարգավիճակի հարցը։ Իսկ թե ինչ ձևաչափում, ՌԴ նախագահը մի քանի անգամ ուղիղ տեքստով նշել է հաջորդիվ հնչած մի քանի հարցերին ի պատասխան՝ Ադրբեջանի կազմում։
ա)«Я уже сказал, что никто, даже Армения не признала независимость Карабаха. Что это означает с точки зрения международного права? Что Азербайджан возвращал территории, которые он считал (Азербайджан), но и всё мировое сообщество считало азербайджанской территорией».
բ)«Я хочу вернуть Вас к той части, о которой я говорил в начале. Армения же не признала независимость и суверенитет Нагорного Карабаха. Это означало с точки зрения международного права, и Нагорный Карабах, и все прилегающие к нему районы являлись, являются неотъемлемой частью территории Азербайджанской Республики».
2.Արցախի կարգավիճակի, անկախության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՌԴ նախագահը նաև հավելյալ չափազանց կարևոր պարզաբանում է կատարել.
«Что касается признания-непризнания Карабаха в качестве независимого, самостоятельного государства, здесь можно по-разному это оценивать, но это, без всяких сомнений, было существенным фактором, в том числе и в ходе только что, надеюсь, завершённого кровопролитного конфликта. Потому что сам факт непризнания Карабаха, в том числе со стороны Армении, существенным образом накладывал отпечаток на ход событий и на его восприятие. Здесь надо прямо говорить: в своё время после преступных, без всякого сомнения, действий бывшего грузинского руководства, имею в виду нанесение ударов по нашим миротворцам в Южной Осетии, Россия признала независимость Южной Осетии и Абхазии. Мы признали справедливым волеизъявление народа, проживающего в Крыму, и стремление людей, проживающих там, воссоединиться с Россией, мы пошли навстречу людям, мы сделали это открыто. Кому-то это может нравиться, кому-то не нравиться, но мы делали это в интересах тех людей, которые там проживают, и в интересах всей России, и мы не стесняемся об этом прямо говорить. В отношении Карабаха это сделано не было, и это существенным образом, конечно, оказывало влияние на все происходящие там события».
Ըստ էության, ուղիղ օրինակներով և տողատակային ակնարկով Վ.Պուտինն ընդգծել է՝ եթե Արցախի անվտանգության նախկին հովանավոր ՀՀ-ն այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը, ապա Ադրբեջանի կողմից «հանցավոր գործողությունների» դեպքում Ռուսաստանն առանց վարանելու կվարվի՝ ինչպես Հարավային Օսիայի, Աբխազիայի, անգամ Ղրիմի պարագայում։
Այսինքն՝ կճանաչի Արցախի անկախությունը, հնարավորության դեպքում կապահովի նրա միացումը Ռուսաստանին։
- Մեկ այլ կարևոր խնդիր է հակամարտության ընթացքում Թուրքիայի արձանագրված և հետագա դերակատարման հարցը, որի առնչությամբ ՌԴ նախագահի պատասխաններում պարզորոշ կերպով արտացոլվում է դեռևս առկա էական անորոշության գործոնը։ Ի դեպ, այս հարցն ամենաբարդն էր Վ.Պուտինի համար, որն ակնհայտ կերպով երևում է ինչպես նրա խոսքից այնպես էլ պատասխանի բովանդակությունից։
«Что касается миротворческой миссии, то да, действительно, и Азербайджан, и Турция всегда говорили о возможности участия Турции в миротворческих операциях. Мне всё-таки, кажется, удалось убедить и наших турецких партнёров, и наших коллег в Азербайджане в том, что не надо создавать условия или предпосылки для разрушения наших договорённостей, такие условия, которые бы провоцировали одну из договаривающихся сторон на какие-то крайние меры и крайние действия.
Что я имею в виду? Имею в виду очень тяжёлое наследие прошлых лет и то, что связано с трагическими, кровавыми событиями времён Первой мировой войны, с геноцидом. Это фактор, который можно признавать, можно не признавать, кто-то признаёт, а кто-то в мире не признаёт.
Для России здесь проблем нет, мы давно это всё признали. Но зачем же провоцировать армянскую сторону наличием турецких солдат на линии соприкосновения? Мне кажется, что и Президент Эрдоган это прекрасно понимал и понял».
Ի՞նչ կարելի է նշվածից ենթադրել։ Մեծ հավանականությամբ՝ արդեն մոտ ապագայում՝ սահմանային խնդիրների վերջնական կարգավորումից հետո, թուրք-ադրբեջանական կողմը բանակցային օրակարգում կարող է առավել առարկայական դարձնել Անկարայի դերակատարման ընդլայնման հարցը։
4.Ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող է, իսկ ավելի ճիշտ ի՞նչ չի կարող անել Հայաստանը՝ ըստ ՌԴ նախագահի.
«Вопрос: Возвращаясь к внутриполитической обстановке в Армении, очень остро там ситуация складывается, Президент Армении уже требует назначить парламентские выборы и передать власть правительству национального согласия. Ну, бурлит, действительно, ситуация. Нет ли опасности в том, что в итоге к власти в Армении придут люди, которые попросту откажутся выполнять всё то, что подписано.
В.Путин: Это было бы самоубийством».
- Բայց և այնպես, ի՞նչ պետք է անել Հայաստանում՝ դուրս արտաքին ուղղորդման շրջանակներից։
ա) Փոխզիջումային սկզբունքի հիման վրա և բացառապես իրավական ճանապարհով հասնել ներքին ճգնանամի շուտափույթ և անցնցում հանգուցալուծմանը՝ ամեն կերպ բացառելով ապակայունության վտանգը։
բ) Հնարավոր լավագույն բանակցային թիմով նախապատրաստվել ինչպես նոր օրակարգով կարգավորման գործընթացին, այնպես էլ միակ դաշնակցի՝ Ռուսաստանի հետ առանձին բանակցություններին և ոչ միայն։
գ) Ռազմաքաղաքական տեսանկյունից շատ ավելի լայնախոհ և ստեղծագործ ռազմավարական մոտեցմամբ հնարավորինս արագ նախապատրաստվել ռուսական ԶՈւ-երին դուրս բերման հնարավորությանը Հայաստանից և Արցախից, որը կարող է տեղի ունենալ ներքաղաքական, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրադարձային տարաբնույթ զարգացումների դեպքում՝ հիմնված նաև պատմական փորձի վրա։
Հ.Գ. Իմ խորին համոզմամբ՝ այս՝ իհարկե, ոչ վերջին արցախյան պատերազմում մեր լրջագույն բացթողումներից մեկն էլ քաղաքական խաղաթղթերի նվազագույն կիրառման փաստն էր, բայց սա արդեն այլ՝ ավելի խորքային վերլուծության թեմա է։
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան