ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ենթադրում է, որ գալիք ամիսներին, հնարավոր է, աճեն Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորող երկրների թիվը:
«Ես ակնկալում եմ, որ կարգավորումները կշարունակվեն»,-Fox News-ի եթերում ասել է Պոմպեոն՝ նշելով, որ «դժվար է ասել, թե նման հայտարարություններ կհնչեն 30 օրվա, 60 օրվա թե կես տարվա ընթացքում, սակայն երևույթը նկատվում է»:
Պետքարտուղարն ընդգծել է, որ մասնակից բոլոր երկրների համար ձեռնտու են հրեական պետության հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման այնպես կոչված Աբրահամյան համաձայնությունը:
Հիշեցնենք, որ այս տարի Իսրայելի հետ հարաբերություններ հաստատեցին ԱՄԷ-ն և Բահրեյնը: