10-08-2026 / 15:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սյունիքի տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք լինել չի կարող. վարչապետն անդրադարձավ սահմանային իրավիճակին

2020/12/24 14:23
Հայաստան, Քաղաքականություն

Սյունիքի մարզում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ, որոնք ունեն որոշակի բարդություններ: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որն անհրաժեշտ է Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի անվտանգության ապահովման տեսանկյունից: Համենայնդեպս մեր դիրքորոշումը, Պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ մենք այս գործունեությամբ, որը կարող է ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, Սյունիքի և ՀՀ-ի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում:

Իհարկե, այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր. մեկը Սյունիքի մարզի Որոտանի, երկրորդը` Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաև ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն և միարժեքորեն  համարժեք փոխհատուցումներով հանդես կգա և մեր քաղաքացիների շահերը լիարժեք կլինեն պաշպանված»,-ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նկատեց նաև, որ այս առումով ապատեղեկատվական արտահոսք է տեղի ունենում: «Օրինակ, մի դեպքի վերաբերյալ կարող են լինել հարյուրավոր հրապարակումներ, այսպես ասած տարբեր ռակուրսներով և դրվագներով: Մի դեպքի վերաբերյալ կարող են լինել հարյուրավոր հրապարակումներ և այդ հարյուրավոր հրապարակումներից համապատասխան մասշտաբային տպավորություն ստեղծվի: Ուզում եմ կրկնել, որ Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել, մյուս կողմից սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, դրանք բոլորովին տարբեր հարցեր են:

Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է, այսինքն՝ այդ տեղորոշումներն իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի և այդ անվտանգության համակարգը լինի գործուն: Սա արվում է՝ անվտանգությունն ապահովելու համար, իհարկե մենք ունենք նոր իրավիճակ և այդ իրավիճակը նոր իրադրություն է: Այդ նոր իրադրությունը  որոշակի էմոցիաներ է առաջանում, բայց կրկին ասում եմ, մենք պետք է մաքսիմալ հանդարտ այս փուլը հաղթահարենք, որպեսզի արձանագրենք անվտանգության այն նոր համակարգի լիարժեք գործունեությունը, որը մենք այսօր կառուցում ենք, ստեղծում ենք կամ արդեն իսկ տեսականորեն ստեղծել ենք, մնում է դա գործնականում իրականություն դարձնել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր առավոտյան նաև քննարկում է ունեցել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել է կոնկրետ հանձնարարականներ, թե ինչպես պետք է այս պրոցեսը կառավարել, որպեսզի հնարավորինս սահուն ընթանա և մեր քաղաքացիների շահերը մաքսիմալ պաշպանված լինեն:

«Այդ թեման նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Գլխավոր շտաբի պետի հետ եմ քննարկել: Մենք հստակ գիտենք, ընդ որում սանտիմետրի ճշտությամբ, թե որտեղ է, որ մենք կարող ենք խնդիր ունենալ, ընդ որում նախնական կոմունիկացիա եղել է խորհրդակցություն դեռ 10 օր առաջ, և եղել է հանձնարարական, որ նախնական կոմունիկացիա արվի այդ հատվածների բնակիչների հետ ու նրանց մանրամասն տեղեկատվություն տրվի, թե ինչ պրոցես է տեղի ունենում, ինչ նպատակով է տեղի ունենում և որ ամենակարևորն է՝ քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունն ամբողջությամբ և լիարժեք կփոխհատուցի»,- եզրափակեց վարչապետը:

Նախորդ Լուրը

Վրաստանի խորհրդարանն այսօր կհաստատի նոր կառավարության կազմը

Հաջորդ Lուրը

Ալիևն ու Պուտինը վստահություն են հայտնել Ադրբեջանի և Ռուսաստանի միջեւ համագործակցության զարգացման հարցի շուրջ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թեհրանը Հորմուզի նեղուցի բացումը կապում է ծովային շրջափակման վերացման հետ. Իրանի ԱԳՆ խոսնակ

10/08/2026
ԱՄՆ

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մերժում է Թրամփի՝ Գազայի վերաբերյալ 15 կետից բաղկացած ծրագիրը

10/08/2026
Մերձավոր Արևելք

Հութիները հարվածել են Եմենի նավահանգստին և Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին․ կա 7 զոհ

10/08/2026
Հաջորդ Lուրը

Ալիևն ու Պուտինը վստահություն են հայտնել Ադրբեջանի և Ռուսաստանի միջեւ համագործակցության զարգացման հարցի շուրջ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

In this Tuesday, July 17, 2018, photo, a Russian flag waves as a Syrian soldier walks on a roof of a military post overlooking the Damascus-Aleppo highway in the town of Rastan, Syria. Rastan and nearby Talbiseh were among the first Syrian towns to carry weapons against the government when the uprising against President Bashar Assad began in 2011. As the Syrian government reasserts control over opposition strongholds, co-existence between the military and former rebel fighters who surrendered is the new reality. (AP Photo/Hassan Ammar)

Սիրիան և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Սիրիայում ռուսական ռազմաբազաների ապագայի վերաբերյալ

10/08/2026

Իրանը Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը տարածաշրջանային անվտանգության մոտեցումների փոփոխության նշան է համարում

10/08/2026

Բաքվում նավթային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել

10/08/2026

Թեհրանը Հորմուզի նեղուցի բացումը կապում է ծովային շրջափակման վերացման հետ. Իրանի ԱԳՆ խոսնակ

10/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)