13-08-2026 / 15:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն արգելում է միջազգային հանձնախմբին մշտադիտարկում անել իր հսկողության տարածքների հուշարձաններում

2020/12/29 10:34
Ադրբեջան, Արցախ, Հասարակություն

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ են անցել բազմաթիվ հայկական հոգևոր և մշակութային հուշարձաններ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայերի համար: Դրանց պահպանության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների հետ, սակայն դեռ շոշափելի հաջողությունների չի հասել: ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձել է միջազգային դիտորդների հանձնախումբ ուղարկել այդ տարածքներ, բայց Ադրբեջանը մերժել է:

«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը տեղեկացրեց, որ հուշարձանների պահպանության նպատակով համագործակցում են ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: «Հայաստանում և արտերկրում ապրող  հայ մասնագետների հետ ենք խումբ ստեղծել: Ներգրավված են  հայեր, որոնք միջազգային հարթակներում լոբբիստական աշխատանքներ են իրականացնում, սակայն հիմնական կառույցը, որին դիմում ենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Դեկտեմբերին նախատեսվում էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է միջազգային դիտորդների հանձնախումբ ուղարկի այն տարածքներ, որոնք այլևս Արցախի վերահսկողության տակ չեն: Հանձնախումբը պետք է հայկական  մի քանի հուշարձանի մշտադիտարկում իրականացներ: Պատվիրակները Ռուսաստանից էին, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Իտալիայից, բայց  Ադրբեջանն արգելել է նրանց մուտք գործել իր վերահսկողության տակ անցած տարածքներ»,-շեշտեց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ընդհանրապես չի էլ բացատրում, թե ինչու է դա արել: Ըստ Խաչատուրյանի՝ Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում բացարձակ չկա:

«Հանձնախմբի անդամները մասնագետներ են: Նրանք գալիս են, տեսնեն հուշարձանը, հետո գնան, որոշ ժամանակ անց նորից գան ու տեսնեն այս կամ այն հուշարձանն աղճատվե՞լ է, թե ոչ: Նրանք քաղաքական հանձնախումբ չեն, մասնագիտական խմբեր են, և կարող են գալ նաև Արցախ՝ տեսնելու, թե ինչ ադրբեջանական կամ այլ դավանանքի պատկանող հուշարձաններ կան, որոնք անհրաժեշտ է մշտադիտարկել»,-շեշտեց Նարինե Խաչատուրյանը:

Նախորդ Լուրը

Չավուշօղլուն՝ Սոչի այցի և քննարկվելիք հարցերի մասին

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի զինվորականների կողմից «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի տեղադրումը խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է. ՄԻՊ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Փաշինյան. Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան

13/08/2026
Հասարակություն

Վրաստանում կրկնուսույցի մահվան գործով երկու անչափահաս աղջիկ է կալանավորվել

13/08/2026
Հասարակություն

Ռուսաստանը 26 մլն ռուբլով տուգանել է Telegram-ին և Google-ին

12/08/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի զինվորականների կողմից «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի տեղադրումը խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է. ՄԻՊ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ճապոնիան բողոք է հայտնել Կուրիլյան կղզիներ Պուտինի այցի կապակցությամբ

13/08/2026

Փաշինյան. Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան

13/08/2026

Կոբախիձեն Սաակաշվիլիին անվանել է «օտարերկրյա գործակալ» և կրկին մեղադրել 2008-ի պատերազմը սկսելու մեջ

13/08/2026

Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

13/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)