03-02-2026 / 09:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ՄԻՊ. Ալիևի ելույթն Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս է

2021/01/08 13:21
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Երեկ՝ 2021 թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահը 2020 թվականի ամփոփմանը վերաբերող իր ելույթում օգտագործել է ձևակերպումներ ու շեշտադրումներ, որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս են:

Մասնավորապես, ելույթում օգտագործվել են Հայաստանին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ, ողջ հայ ժողովրդին ահաբեկող ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ:

Խոսքը նաև վերաբերում է Արցախի մեկուսացմանը, դեպի Արցախ մարդասիրական օգնությունը խաթարելուն. սա իր հերթին ոտնահարում է միջազգային հանրահռչակ սկզբունքն առ այն, որ որևէ մեկը կամ որևէ մեկի իրավունք չպետք է անտեսվի` անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է հանարում արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի ելույթը պետք է դիտարկել այն համատեքստում, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ողջ ընթացքն ուղեկցվել է ադրբեջնական զինված ուժերի կողմից հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց կյանքի ու առողջության, սեփականության և միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների կոպիտ խախտումներով, հայկական խաղաղ բնակավայրերին զանգվածային ավերածություններ պատճառելով: Նույնաբնույթ խախտումներ են արձանագրվել նաև այս պատերազմից առաջ` տարբեր ժամանակահատվածներում:

Այս ելույթի ձևակերպումներն ու շեշտադրումները պետք է դիտարկել նաև այն դատապարտելի գործողությունների համատեքստում, որ վերջին օրերին կատարում են ադրբեջանցի զինվորականները մեր երկրի սահմանային բնակիչների ու, առհասարակ, մեր ժողովրդի նկատմամբ: Դա հստակ է երևում ընդամենը մի քանի օրինակով, որոնք բխում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին սահմանային բնակիչների հասցեագրած ահազանգերից, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումից`

1) «Բարի գալուստ Ադրբեջան» նշագրումով ու ՀՀ տարածքի մասեր ընդգրկող քարտեզով ցուցանակի տեղադրումը Հայաստանի Սյունիքի մարզի երկու համայնքները` Գորիսն ու Որոտանը, իրար միացնող ճանապարհի միջնամասում ու դա խաղաղ բնակիչներին ահաբեկող եղանակով կատարելը.

2) Սյունիքի խաղաղ բնակավայրերում քաղաքացիական տների վրա ադրբեջանական դրոշներ տեղադրելն ու խաղաղ բնակիչներին ակնհայտ վիրավորող տեսանյութեր հրապարակելը` նրանց նաև ահաբեկելու նպատակով և այլն:

Եվ խաղաղ բնակիչներին սադրող այս գործողություններն արվում են մարդկության դեմ ուղղված ու պատերզմական այն հանցագործությունների ֆոնին, որ այս պատերազմի ընթացքում կատարել են ադրբեջանական զինված ուժերը հայ ժողովրդի նկատմամբ:

Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հունվարի 7-ի ելույթի ձևակորպումներն ու շեշտադրումներնը որտնահարում են միջազգային մարդասիրական ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքը:

Դրանք բացարձակ դատապարտելի են, որ շարունակում են պետական ամենաբարձր մակարդակով խրախուսել հայատյաց քաղաքականությունն ու թշնամանքը հայ ժողովրդի նկատմամբ»:

Նախորդ Լուրը

Իրանցի պատգամավոր․ Հայաստանում թուրքական ապրանքների արգելքը ոսկի հնարավորություն է Իրանի տնտեսության համար

Հաջորդ Lուրը

Իրանը հայտնել է Պարսից ծոցի ափին ստորգետնյա հրթիռային բազայի մասին

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Անվտանգություն

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 7 անձ

02/02/2026
Հաջորդ Lուրը

Իրանը հայտնել է Պարսից ծոցի ափին ստորգետնյա հրթիռային բազայի մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)