21-05-2025 / 03:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիա-Հունաստան-Լիբիա եռանկյունում կրքերը չեն հանդարտվում

2019/12/10 12:14
Թուրքիա, Քաղաքականություն

Միջերկրական ծովի արևելյան ջրերում բացառիկ տնտեսական գոտի հիմնելու մասին Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը աննախադեպ լարվածության պատճառ է դարձել Հունաստանի ու Լիբիայի միջև:

Բանն այն է, որ Թուրքիայի ու Լիբիայի միջև Միջերկրական ծովում փաստացի սահմաններ գծող համաձայնագիրը խախտում է Արևելյան Միջերկրականում մինչ այժմ եղած հավասարակշռությունը (ջրային գոտին, որը 2 երկրները բաժանում են իրար մեջ, հարում է անմիջապես հունական կղզիներին):

Անկարայի ու Տրիպոլիի համաձայնագրի կնքումից հետո Հունաստանը որոշում է կայացրել արտաքսել Աթենքում Լիբիայի արտակարգ և լիազոր դեսպանին: Աթենքը օրեր առաջ Տրիպոլիից պահանջել էր համաձայնագրի տեքստը՝ սպառնալով չտրամադրելու դեպքում արտաքսել Հունաստանում Լիբիայի դեսպանին: Տեքստը չստանալուց հետո Լիբիայի արտակարգ և լիազոր դեսպան Մենֆիին Հունաստանը լքելու համար 72 ժամ է տրվել:

Հունաստանի արտգործնախարար Դենդիասը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը միջազգային իրավունքի խախտում է:

«Այս համաձայնագիրը միջազգային ծովային իրավունքի, ինչպես նաև Հունաստանի և այլ երկրների ինքնիշխանության բացահայտ խախտում է, այն ապօրինի է և չի կարող ունենալ իրավական հետևանքներ»,-նշել է նախարարը:

Լիբիայի անընդունելի է համարել իր դեսպանին վտարելու Աթենքի որոշումը: Թուրքական կողմից նույնպես տարբեր պաշտոնյաների շուրթերով քննադատություններ են հնչում Հունաստանի հասցեին:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել է Աթենքին Տրիպոլիից պայմանագրի տեքստը պահանջելու համար՝ ասելով, որ Լիբիան ինքնիշխան երկիր է և գլուխ չի խոնարհի այդպիսի սպառնալիքի առջև (նկատի ունի տեքստը չտրամադրելու դեպքում Լիբիայի դեսպանին վտարելու Աթենքի պայմանը):

«Եթե մարդկայնորեն ցանկանային՝ Լիբիան էլ կտար, մենք՝ էլ»,- ասել է Չավուշօղլուն:

Նախօրեին ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ասելով, որ Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված ծովային պայմանագիրը սպառնալիք չէ այլ երկրների համար:

«Սա երկրների իրավունքների ոտնահարում չէ: Սա 2 ինքնիշխան պետությունների իրավունքների շրջանակներում ստորագրված համաձայնության հուշագիր է»,- ասել է Աքարը՝ միաժամանակ նշելով, որ իրենք շարունակելու են վճռականորեն պաշտպանել «իրենց  իրավունքներն ու շահերը Էգեյան ծովում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում ու Կիպրոսում»:

Ավելի ուշ թեմայի վերաբերյալ խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ իրենց կնքած համաձայնագիրը համապատասխանում է միջազգային իրավունքին:

«Սկզբում մենք մեր նավերն ուղարկեցինք Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ինքնահռչակ) կողմից մեզ արտոնված տարածքներ և այդպիսով ի չիք դարձրեցինք դարձրեցինք այնտեղ լարված մեծ թակարդը: Թուրքիայից այդպիսի քայլ չէին սպասում: Հավասարակշռությունները փոխվել են, խուճապ է առաջացել»,- ասել է Էրդողանը:

Նախորդ Լուրը

Էրդողանը՝ Մակրոնին. «Քեզնի՞ց պետք է հարցնեմ, թե ումից զենք գնեմ»

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում ուղղաթիռների վերանորորգման և սպասարկման կենտրոն կկառուցվի

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025
Թուրքիա

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025
Իրան

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում ուղղաթիռների վերանորորգման և սպասարկման կենտրոն կկառուցվի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025

Կահիրեում նշել են Արամ Ա կաթողիկոսի գահակալման 30 ամյակը

20/05/2025

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)