20-11-2025 / 01:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային կազմակերպությունները Ադրբեջանին կոչ են արել դադարեցնել իրավաբանների դեմ ճնշումները

2019/12/10 16:20
Ադրբեջան, Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շուրջ չորս տասնյակ միջազգային ընկերություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով դադարեցնել ադրբեջանցի անկախ փաստաբանների դեմ կիրառվող ճնշումները։

Ադրբեջանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Անար Բագիրովին ուղղված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Մենք՝  «Մարդու իրավունքների տան» 42 անդամներս ու գործընկերներս, պահանջում ենք անմիջապես դադարեցնել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբանների, այդ թվում՝ Շախլա Գումբատովայի և Էլչին Սադիգովի դեմ հարուցված գործընթացները»։

Շախլա Գումբատովան մարդու իրավունքների ոտնահարման դեպքերով զբաղվող փորձառու և հայտնի ադրբեջանցի փաստաբան է։ Նա ներկայացրել է մի շարք ադրբեջանցի իրավապաշտպանների, այդ թվում՝ Ինթիհամ Ալիևի, Մեհման Հյուսեյնովի իրավունքները։ Գումբատովայի դեմ ճնշումները հատկապես սաստկացան 2018թ․՝ որպես Հյուսեյնովի պաշտպան հանդես գալուց հետո։ Էլչին Սադիգովը նույնպես հայտնի իրավապաշտպան է, ով զբաղվել է հատկապես քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց պաշտպանությամբ։

«Մեր կազմակերպությունները խորապես մտահոգված են իրավաբանների ասոցիացիայի՝ փաստաբաններին աշխատանքից հեռացնելուն ուղղված վերջին գործողություններով։ Այդ մշտական արշավի նպատակը մարդու իրավունքների պաշտպանության գործում փաստաբաններին խանգարելն է։ Վերջին տարիների ընթացքում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ ադրբեջանցի իրավապաշտպանների դեմ որոշումներ են կայացվել, նրանց արգելել են աշխատել, ժամանակավորապես դադարեցվել կամ չեղարկվել են նրանց  արտոնագրերը։ Այդ փաստաբանները ճնշումների են ենթարկվել, քանի որ պատրաստ են եղել պաշտպանել խոսքի ազատության իրավունքը, բարձրաձայնել իրենց վստահորդների կտտանքների մասին, պաշտպանել քաղբանտարկյալներին», – ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները կոչ են արել անհապաղ դադարեցնել Գումբատովայի և Սադիգովի դեմ ճնշումները և ապահովել նրանց լիիրավ անդամակցությունը իրավաբանների ասոցիացիային։

Նախորդ Լուրը

Իրանն ու Պակիստանը զուգահեռ սահմանային հերթապահություն են իրականացրել

Հաջորդ Lուրը

Հունաստանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ Թուրքիա-Լիբիա համաձայնագրի պատճառով

Այլ Լուրեր

Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Հաջորդ Lուրը

Հունաստանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ Թուրքիա-Լիբիա համաձայնագրի պատճառով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)