04-12-2025 / 17:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին. Ermenihaber

2021/01/26 17:34
Թուրքիա, Կարևոր, Հասարակություն

Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, այս մասին գրառում է արել իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը։ Նա հայտնի է թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով։

«Դուք ընդհանրապես հարգանք չունե՞ք պատմության նկատմամբ։ Հայերի պատմությունը ոչնչացնելով՝ այս հողերում հայերի գոյությունն է՞լ եք անտեսելու»,- գրել է իրավապաշտպանը և հիշեցրել Սուրբ Թորոս եկեղեցու պատմությունը՝ հղում անելով հայ մտավորական Արշակ Ալբոյաջյանի գրքին, որտեղ հեղինակը պատմում է եկեղեցու տարածք կատարած իր այցի մասին։ 

Սուրբ Թորոս եկեղեցին կառուցվել է Օսմանյան կայսրության Մուրադ սուլթանի օրոք։ Թեև եկեղեցին 1603թ․ ջալալիական ապստամբության ժամանակ քանդվել է, բայց այնուհետև վերակառուցվել է։  Ալբոյաջյանի գրքում նշվում է, որ մարդիկ հավատում են, որ Սուրբ Թորոսի ձիու պայտի հետքը գտնվում է հենց այն ժայռաբեկորի վրա, որտեղ կառուցվել է եկեղեցին։ Ըստ ավանդության՝ թուրք կանայք հիվանդություններից բուժվելու համար գալիս նստում էին եկեղեցու մոտ և հոգևորականներին խնդրում սուրբ գիրք կարդալ։

Եկեղեցին ժամանակին ծառայել է նաև որպես հանդիսությունների սրահ, ապա՝ ամբողջովին փակվել։ Պատմելով եկեղեցի կատարած այցի մասին՝ Ալբոյաջյանը գրել է. «Այժմ Սուրբ Թորոս եկեղեցու դրսի դռանը փակցված է այս ցուցանակը՝ «Շենքին մոտենալը վտանգավոր է և արգելվում է»։ Մարդկանց մոտենալով, հարցնում եմ հնարավո՞ր է կապ հաստատել հանդիսությունների սրահի սեփականատիրոջ հետ: Այստեղ հին եկեղեցի է, ուզում ենք աղոթել: Բայց Սուլեյման անունով մեկը պատասխանեց, որ բանալիները հանձնել է սեփականատիրոջը։ Վերջինիս հետ հեռախոսով խոսեցինք և ասաց, որ թույլ չի տա ներս մտնել»:

Նախորդ Լուրը

Իրանի ԱԳ նախարար Զարիֆը՝ Մոսկվա այցի վերաբերյալ

Հաջորդ Lուրը

Բաքվում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Այլ Լուրեր

Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Բաքվում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)