08-07-2026 / 20:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բավրայի բնակիչները խնդրում են քաղաքապետի ներկայացուցչին թողնել իր պաշտոնում

2021/02/09 15:25
Վրաստան, Քաղաքականություն

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի բնակիչները քաղաքապետարանում հանդիպել են Ախալքալաք-Նինոծմինդա շրջանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանին: Բանն այն է, որ Խոսպիոյում (որտեղ ներառված է նաև Բավրա գյուղը) քաղաքապետի ներկայացուցիչ Վալենտին Ղարսլյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, Բավրա գյուղի բնակիչները պատգամավորին խնդրում էին քաղաքապետի ներկայացուցչին թողնել իր զբաղեցրած պաշտոնում: Այս մասին հայտնում է Jnews.ge-ը:

Պատգամավորի հետ հանդիպմանը Բավրա գյուղի շուրջ 100 բնակիչներ խնդրում էին Խոսպիոյի տարածքային շրջանում Վալենտին Ղարսլյանին թողնել քաղաքապետի ներկայացուցչի պաշտոնում:

«Մենք հավաքվել ենք այստեղ՝ հանդիպելու պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ, ուզում ենք նրան խնդրել, որ Վալենտին Ղարսլյանը մնա իր պաշտոնում: Նա շատ լավ մարդ է, միշտ օգնում է մեզ, և մենք միշտ կաջակցենք նրան», – ասում է Բավրա գյուղի բնակիչ Վարդան Կարապետյանը:

Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը վստահեցնում է, որ ոչ ոք ոչ մեկին աշխատանքից չի հեռացնում: Նրա խոսքով՝ Վալենտին Ղարսլյանի պայմանագրի ժամկետն ավարտվել է:

«Քաղաքապետարանի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է: Քաղաքապետարանը կորոշի՝ նրա հետ պայմանագիրը նորից կստորագրվի, թե ոչ», – ասում է նա:

Քաղաքապետարանից պարզաբանեցին, որ Վալենտին Ղարսլյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը դեռ լուծված չէ:

Հարկ է նշել, որ 2020 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ախալքալաքի շրջանի միակ ընտրատեղամասը, որտեղ հաղթել էր մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը՝ 18 ձայնով առաջ անցնելով Սամվել Մանուկյանից, Բավրա գյուղում էր:

Նախորդ Լուրը

Փաշինյանը և Հարությունյանը քննարկել են Արցախում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը

Հաջորդ Lուրը

Իսրայելն 1-ին պետությունն է աշխարհում, որի բնակիչների կեսից ավելին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Ռյուտեն Իրանի դեմ ԱՄՆ նոր հարվածներն անվանել է «բացարձակապես անհրաժեշտ»

08/07/2026
ԱՄՆ

Թրամփ. Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրն ավարտված է

08/07/2026
ԱՄՆ

Թրամփ. ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և կքննարկի F-35-ների վաճառքի հարցը

08/07/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելն 1-ին պետությունն է աշխարհում, որի բնակիչների կեսից ավելին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են բնական գազի ոլորտում համագործակցության խորացումը

08/07/2026

Հայաստանում կբացվի պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան

08/07/2026

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում սահմանային երեք անցակետ կառուցել

08/07/2026

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի

08/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)