20-11-2025 / 03:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Ակնկալում ենք, որ այս անգամ Հայաստանը ճիշտ կվարվի և խաղաղության գործընթացի մաս կկազմի». Ermenihaber.am

2021/02/19 14:11
Ադրբեջան, Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփը նախօրեին ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Էսեդովի գլխավորած պատվիրակությանը:

Նշենք, որ սա Էսեդովի՝ Ադրբեջանի վարչապետի պաշտոնում արտասահմանյան առաջին այցն է:

Ermenihaber.am-ը հայտնում է, որ Շենթոփը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերությունների թեմային, նշել է, որ այն իր մտերմությամբ ու անկեղծությամբ «աշխարհում եզակի է»: Դարձյալ շահարկելով արդեն ավանդական դարձած «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը՝ Թուրքիայի մեջլիսի նախագահը նշել է, որ արցախյան պատերազմում Ադրբեջանի գրանցած արդյունքը մեծ ոգևորությամբ է ընդունվել թուրք ժողովրդի կողմից:

Նրա դիտարկմամբ՝  2020թ. սեպտեմբերի 28-ին հաջակցություն Ադրբեջանի Թուրքիայի խորհրդարանի չորս կուսակցությունների կողմից հրապարակված «Հայաստանի հարձակումների դատապարտման մասին» համատեղ հռչակագիրն ու դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսին թուրք զինվորակաների մասնակցությունը ցույց են տալիս թուրք-ադրբեջանական հարաբերությունների «բարձր մակարդակը»:

Շենթոփը հայտնել է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի տեսլականն է՝ ձևավորել կայունություն, ընդհանուր անվտանգություն և համագործակցության դաշտ, որը հիմնված կլինի տարածաշրջանի հանձնառության վրա:

Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության հարթակ ձևավորելու առաջարկին: 

Չխորշելով Հայաստանի նկատմամբ ունեցած մաղձի արտահայտումից՝ Շենթոփը հայտնել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանն այս անգամ «ճիշտ քայլ կատարելով՝ խաղաղության գործընթացի մաս կկազմի»:

«Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ բարեխիղճ  և անկեղծ վերաբերմունքի դեպքում Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք նույն ըմբռնումով կարձագանքենք»,-ասել է նա:

Այնուհետև Շենթոփը, ընդգծելով Ադրբեջանին ցուցաբերված քաղաքական աջակցության աստիճանը, հիշեցրել է նոյեմբերի 27-ին Թուրքիայի խորհրդարանի չորս կուսակցությունների կողմից հրապարակված համատեղ հռչակագիրը, որը, ըստ նրա, պատասխան էր Ֆրանսիայի կողմից  Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունմանը: Այդ հռչակագրով խստագույնս դատապարտվել էր Ֆրանսիայի Սենատի որոշումը:

Իսկ ինչ վերաբերում է վերջերս ԱՄՆ Սենատի 54 անդամի կողմից Բայդենին ուղարկված նամակին, որով պահանջվում  է ճնշումներ գործադրել Թուրքիայի դեմ՝ արցախյան պատերազմում հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից գործադրված բռնությունը խրախուսելու համար, Շենթոփն ասել է, որ Թուրքիայի խորհրդարանի Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ 87 պատգամավոր ի պատասխան հիշյալ նամակին, գրավոր հայտարարություն են հրապարակել: Նշենք, որ այդ հայտարարությունը ողողված էր թուրք-ադրբեջանական հակահայ թեզերով:

Շենթոփը նաև նշել է, որ այդ նամակին բոլորովին վերջերս հակազդել է Ադրբեջանի մեջլիսը, որը ողջունել են Թուրքիայում:

Նախորդ Լուրը

Վրաստանի նախագահ. Անհրաժեշտ է իրավիճակի դեէսկալացիա և լարվածության թուլացում

Հաջորդ Lուրը

ԱՄՆ մայրուղիներից մեկի վրա դրված հակահայկական գովազդային պաստառը հեռացվել է

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հաջորդ Lուրը

ԱՄՆ մայրուղիներից մեկի վրա դրված հակահայկական գովազդային պաստառը հեռացվել է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)