Վրաստանը դյուրացնում է մուտքի կանոնները Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիների համար, հայտարարել է Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նախկինում այդ երկրների քաղաքացիները Վրաստան կարող էին մուտք գործել միայն կորոնավիրուսի պատվաստումը հաստատող փաստաթուղթի առկայության դեպքում:
Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը և Ուկրաինան համալրել են այն երկրների շարքը, որոնց քաղաքացիները մարտի 1-ից կարող են Վրաստան գալ ՊՌՇ թեստ ներկայացնելով: Ցամաքային սահմանի դեպքում դեռ գործում են նախկին սահմանափակումները»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:
Համապատասխան հայտարարություն է տարածել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որում, մասնավորապես, նշվում է.
«Տեղեկացնում ենք, որ այսօր Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը որոշում է կայացրել, որ մարտի 1-ից բացում է ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով։ ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ»: