Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակում իրականացնել, սակայն դա տեղի չի ունենում Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով:
«Ինչ վերաբերում է բանտարկյալների փոխանակմանը, ապա այստեղ ոչ մի նոր բան չկա: Ինչպես ավելի վաղ հայտարարվում էր, մենք պատրաստ ենք բոլոր բանտարկյալների փոխանակմանը, իսկ եթե մինչ այսօր դա տեղի չի ունեցել, ապա դա այն պատճառով է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ չէ դրան»,-ասել է իրանցի պաշտոնյան:
Նրա խոսքով, չնանայծ ԱՄՆ-ի պատրաստ չլինելուն, հավանաբար, հնարավորություն կստեղծվի ամերիկյան բանտից ազատել մի քանի իրանցու: «Եթե նման բան տեղի ունենա, ապա մենք դրան դրականորեն կվերաբերվենք:
Նշենք, որ ըստ իրանական կողմի՝ ԱՄՆ-ում պահվում է Իրանի մոտ 15 քաղաքացի, որոնք մեղադրվում են ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու մեջ: