05-06-2026 / 03:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հռոմի պապի աննախադեպ այցն ու Քուրդիստանի սկանդալային քարտեզը. Ermenihaber

2021/03/10 15:08
Թուրքիա, Հասարակություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Մարտի 5-ին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել է Էրբիլում և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ:

Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից Հռոմի պապին նվիրված նամականիշով աղմկահարույց գեղաթերթիկ է մարվել: 

Այդ նամականիշի վրա պատկերված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը, հայտնում է Ermenihaner.am-ը:

Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային ու հարավ-արևելյան նահանգները, որոնց զգալի մասը պատմական Հայաստանի տարածքներն են:  Նամականիշի վրա պատկերված են Հաթայը, Շանլըուրֆան, Մարդինը, Հաքքարին, Քահրամանմարաշը, Սիվասը (Սեբաստիա), Մալաթիան, Դիարբեքիրը, Մուշը, Վանը, Էրզրումը, Էրզինջանը (Երզնկա), Կարսը, Աղրըն և այլ նահանգներ: 

Նշենք, որ այս քարտեզը հիստերիայի ալիք է բարձրացրել թուրք ազգայնական շրջանակներում, թուրքական մամուլում, ինչպես նաև քննարկման առարկա դարձել սոցցանցերում։ 

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Էրբիլի իշխանությունները փաստորեն իրականացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) քարոզչությունը: Որոշ լրատվամիջոցներ էլ միջադեպը բնութագրել են իբրև սադրանք: 

Թեմային արձագանքել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը: Նա հայտնել է, որ այդ քարտեզները ժամանակ առ ժամանակ պատրաստվում և տարածվում են տարբեր շրջանակների կողմից: 

«Տեսանք խնդրո առարկա քարտեզը: Այդ ամենը սուտ է ու կեղծ: Նախկինում այդպիսի քարտեզ Ֆրանսիայում էլ էր հայտնվել: Երբեմն դա անում է նաև Հայաստանը: Մենք կարծում ենք, որ որոշ շրջանակների մտքում Թուրքիայի դեմ թշնամանք հարուցող ինչ-որ բաներ կան»: 

Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որն այցելել է մերձավորարևելյան այդ երկիր:

Նախորդ Լուրը

Պեսկով. «Թուրքիան վաղ թե ուշ ընդունելու է ռուսական Ղրիմը»

Հաջորդ Lուրը

Հնդկաստանը մտադիր է Հնդկական օվկիանոսը Հայաստանի տարածքով կապել Եվրասիայի հետ

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026
Մերձավոր Արևելք

Լիբանանում ականանետային հարվածից ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվել

04/06/2026
ԱՄՆ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ ԱՄՆ պետդեպարտամենտ

04/06/2026
Հաջորդ Lուրը

Հնդկաստանը մտադիր է Հնդկական օվկիանոսը Հայաստանի տարածքով կապել Եվրասիայի հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում

04/06/2026

ՌԴ-ն խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատրաստ է հարթակ տրամադրել ՀՀ-ին և Ադրբեջանին. Գալուզին

04/06/2026

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026

ԵՄ-ի օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդերլանդների հետ

04/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)