04-12-2025 / 20:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի ԱԳՆ. Մակրոնի հայտարարություններն անընդունելի են

2021/03/25 13:40
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին:

Նշենք, որ Մակրոնը  «France 5» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում 2022թ. կայանալիք ընտրությունների արդյունքների վրա: Նա նաև հայտնել էր, որ 2020թ. աշնանը երկու երկրների միջև քաղաքական լարվածության ժամանակ թուրքական պետությունը ստի քաղաքականություն էր որդեգրել, որը տարածվում էր իշխանամետ ԶԼՄ-ների միջոցով: 

Աքսոյը հայտնել է, որ ԵՄ գագաթաժողովից առաջ հրապարակված հարցազրույցը և  նաև հարցազրույցում Մակրոնին ուղղված հարցերը եղել են միտումնավոր կերպով, իսկ վերջինիս պատասխանները Թուրքիայի համար անընդունելի են, քանի որ դրանք դեմ են երկու երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերություններին, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Նրա պնդմամբ՝ պարզ է, որ Մակրոնի՝ «Եվրոպական Թուրքիայի իրականությունը քայքայելուն միտված» հարցազրույցը և վերջինիս «անհամապատասխան պնդումներն» իրենց նպատակին չեն հասնելու:

«Թուրքիան թե՛ իր վարած տարածաշրջանային քաղաքականությամբ և թե՛ ԵՄ անդամ երկրների հետ ձևավորած երկկողմ հարաբերություններով շարունակելու է ազդեցություն ունենալ և ամենամեծ ավանդն ունենալ Եվրոպական մայրցամաքում, ՆԱՏՕ-ում և անդրատլանտյան հարաբերություններում»,-նկատել է խոսնակը:

Ինչ վերաբերում է Մակրոնի այն հայտարարությանը, որ Թուրքիան Ֆրանսիայում կայանալիք ընտրություններում «իր ազդեցությունն է ունենալու հասարակական կարծիքի վրա», Աքսոյն ասել է.

«Այդ երկրում մոտ 800 հազարից ավել թուրք հասարակության բարօրությունից և ներդաշնակությունից բացի Թուրքիան որևէ օրակարգ չունի Ֆրանսիայի ներքին քաղաքականության մեջ»:

Նրա համոզմամբ՝ այս ժամանակաշրջանում, երբ Թուրքիան երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը «բարեկամությամբ փոխարինելու համար» քայլեր է ձեռնարկում, Մակրոնի այդ հայտարարությունները «անհաջող և անհարիր են»:

Ֆրանսիայի հետ վերջին շրջանում ծագած խնդիրների հիմքում նույնպես ընկած են կեղծավորությունն ու անադեկվատությունը: Կրկին հիշեցնում ենք, որ Ֆրանսիայի՝ այս ժամանակաշրջանում որդեգրած դրական և բացասական դիրքորոշմանն ու խոսույթներին Թուրքիան կպատասխանի նույն կերպ:

Նախորդ Լուրը

Ադրբեջանը հայկական հուշարձանները ոչնչացնում է «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով. Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով

Հաջորդ Lուրը

Արցախի ԱԺ-ն ընդունեց ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տվող օրինագիծը

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Արցախի ԱԺ-ն ընդունեց ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տվող օրինագիծը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)