06-04-2026 / 15:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում քննարկում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը

2021/03/30 17:06
Թուրքիա, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Թուրքական մամուլում ակտիվ քննարկվում է ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեման: Դրա վերաբերյալ ուշագրավ հոդված է պատրաստել թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Ալի Չընարը: Վերջինս, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներից ստացած տեղեկատվությանը, հայտնել է, որ Բայդենը ցեղասպանությունը չճանաչելու պատճառ չունի: 

Նա հիշեցրել է, որ Բայդենը քարոզարշավի ժամանակ էլ է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում տվել, իսկ ծնունդով Կալիֆորնիա նահանգից (որտեղ մեծ է հայկական սփյուռքի ազդեցությունը) փոխնախագահ Քամալա Հարիսի դիրքորոշումն էլ այս հարցում հստակ է:  

Չընարը, հիշեցնելով, որ ԱՄՆ-ի 50 նահանգներից 49-ը ճանաչել են ցեղասպանությունը,  փորձել է կանխատեսել, թե ինչ կարող է լինել կառավարության ճանաչումից հետո: Այս հարցի շուրջ նա զրուցել է թուրք-ամերիկյան համայնքի ղեկավար Էրգուն Քըրլըքովալըի հետ, ով նկատել է, որ նման որոշումից հետո կարող են վերաբացվել ամերիկյան դատարաններում քննված մի շարք դատական գործեր, որոնց դեպքում նախկինում կայացվել են որոշումներ ոչ հայերի օգտին:

Մասնավորապես կառավարության ճանաչումով ասպարեզից դուրս կգա այն հիմնավորումը, որով ֆեդերալ դատարանները կարողանում էին մերժել հայերի ներկայացրած տարբեր փոխհատուցումների հայցերը՝ չնայած նահանգային դատարանների՝ արդեն իսկ կայացրած հակառակ որոշումներին: Այսպիսով հայերը կարող են նախկինում պարտված դատավարությունները վերաբացել:

Քըրլըքովալըի խոսքով՝ հայերը տարբեր լրատվամիջոցներով կսկսեն «Նախագահը ճանաչել է» ակցիան՝ կրկին բարձրաձայնելով տարածքային պահանջները և նյութական փոխհատուցման հարցերը:

«Ճիշտ է, դրանք իրավական հետևանքներ չեն ունենա, բայց դրանցով կշարունակեն Թուրքիային նեղը դնել։ Ավելին, թուրքական ծագումով ամերիկացիների դեմ ատելության խոսքը կարող է բռնության դրսևորումներ ունենալ: 

Այս ճանաչումն օգտագործելով՝ նահանգներում էլ Թուրքիայի դեմ պատերազմ կարող են սկսել (առևտրի, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում): Ադրբեջանն էլ իր բաժինը կստանա»,- ասել է ԱՄՆ-ի թուրքական համայնքի ղեկավարը, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Նախորդ Լուրը

Դուշանբեում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հաջորդ Lուրը

Կաթողիկոսն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է գերիների հարցը

Այլ Լուրեր

Հայաստան

Երևանում օդի որակը բարելավվել է

06/04/2026
Անվտանգություն

Հայաստան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը (Տեսանյութ)

06/04/2026
Արցախ

Ստեփանակերտի Մայր տաճարը ենթարկվել է վանդալիզմի

06/04/2026
Հաջորդ Lուրը

Կաթողիկոսն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է գերիների հարցը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանից արտաքսված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ձերբակալել են Բաքվում

06/04/2026

Երևանում օդի որակը բարելավվել է

06/04/2026

Իրանը մերժում է կարճաժամկետ հրադադարը

06/04/2026

Հայաստան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը (Տեսանյութ)

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)