Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ապրիլի 5-ից խորհրդակցություններ է սկսել 24-րդ գումարման Քնեսեթում հայտնված 13 կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որի արդյունքներով մինչև ապրիլի 7-ը պետք է պատգամավորներից մեկին հանձնարարի կառավարության կոալիցիա ձևավորել:
«Մենք խորհրդատվություններ ենք սկսում, որպեսզի օրենքին համապատասխան որոշենք, թե ով է ձևավորելու կառավարությունը: Օրվա ընթացքում ընտրված կուսակցությունների ներկայացուցիչները կժամանեն նախագահի նստավայր՝ իրենց կարծիքը՝ ընտրողների կարծիքն արտահայտնելու համար: Խորհրդակցությունների այս փուլը, ինչպես իմ նախագահության ընթացքում նախորդները, հասարակության համար կլինեն բաց»,-բացման խոսքում ասել է Ռիվլինը:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու «Լիքուդ» կուսակցությունը, սակայն բավարար ձայներ չէր հավաքել կառավարություն ձևավորելու համար:
Իսրայելում, որպես կանոն, վարչապետ դառնում է առավելագույն ձայներ հավաքած կուսակցության առաջնորդը, սակայն նախագահը կարող է կառավարությունը ձևավորելու հանձնարարականը տա նաև այն քաղաքական գործչին, ում կուսակցությունը շատ ձայն չի հավաքել, սակայն կարող է կոալիցիա կազմել, այսիքին ստանա 61 պատգամավորի աջակցությունը: