04-12-2025 / 14:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին սպասվում են տասից ավելի պատվիրակություններ

2021/04/19 14:19
Հայաստան, Հասարակություն

Հայաստանում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները մեկնարկելու են ապրիլի 21-ից: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Այն բաց կլինի մինչև սեպտեմբեր: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Հիշատակի եռերգություն» խորագրով միջոցառումների շրջանակում ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կկատարվի Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:

«Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի Ռեքվիեմը: Համերգը ղեկավարի գերմանաբնակ դիրիժող Ալեքսանդր Իրադյանը: Ապրիլի 24-ին 19:15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը, որը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: Այս միջոցառմանը նախատեսվում է դիվանագիտական պատվիրակությունների մասնակցությունը: Համերգը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանի նախասրահում կբացվի ցուցահանդես, որը նվիրված է լինելու Արցախում պատմամշակութային և կրոնական հուշակոթողների և այլ արվեստի գործերի պահպանման խնդրին: Ցուցահանդեսը կրելու է «Վտանգած ժառանգություն» խորագիրը:

«Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ: Ցուցադրվելու են 100-ից ավելի լուսանկարներ, ձեռագործ կոթողներ, գրքեր, մանրանկարչության որոշ օրինակներ, գորգեր և այլն, որոնք ցույց են տալու մեր հարուստ մշակութային ժառանգությունը, որն այսօր վտանգված է: Դա մշակութային ցեղասպանություն է: Այն հանցագործություն է՝ միտված ոչնչացնելու ինքնությունը»,-ասաց Մարթա Այվազյանը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը ապրիլի 24-ին է, սակայն հանրության համար բաց է լինելու է ապրիլի 25-ից և կտևի մինչև մայիսի 2-ը: Հարցին, թե արդյոք հստակ է Հայաստան ժամանող հյուրերի ցանկը, Մարթա Այվազյանը նշեց, որ աշխատանքները դեռ տարվում են: Այս պահին հստակ է, որ լինելու են 10-ից ավելի պատվիրակություններ տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից: Արայիկ Հարություննյանն էլ ավելացրեց, որ բավական բարձրաստիճան պատվիրակություններ են լինելու:  

Միջոցառումները կեզրափակվեն ապրիլի 27-ին ավանդական ծաղկահավաքով:  

Նախորդ Լուրը

Թուրքիայի մեջլիսում բարձրաձայնվել է Մուշի հին հայկական թաղամասի քանդման հարցը. Ermenihaber

Հաջորդ Lուրը

Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չկա. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական

Այլ Լուրեր

Հասարակություն

Հռոմի պապ Լևոն 14-րդը հանդիպել է Արամ Առաջինի հետ

04/12/2025
Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Ադրբեջան

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չկա. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հռոմի պապ Լևոն 14-րդը հանդիպել է Արամ Առաջինի հետ

04/12/2025

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)