04-12-2025 / 13:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք գրող․ Մեր վայրի ազգայնամոլությունը չի վերանա, քանի դեռ չենք առերեսվել Հայոց ցեղասպանության հետ

2021/04/23 17:52
Թուրքիա, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Ermenihaber.am–ը զրուցել է թուրք գրող և թարագմանիչ Մուրաթ Ույուրքուլաքի հետ։

Հայ ընթերցողը նրա հետ ծանոթանալու հնարավորություն կունենա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հոդվածների ժողովածուի շնորհիվ, որը թարգմանվել է հայերեն և շուտով կտպագրվի Հայաստանում։

Գրքում տեղ գտած հոդվածում Ույուրքուլաքի հերոսը (ով իրական կերպար է), երիտասարդ ժամանակ պատմում է, թե հայերը թուրքերին «տակառներն են լցրել ու արյունը խմել», բայց ծերության տարիներին սկսում է բոլորվին այլ պատմություններ պատմել թուրքերի ոճրագործությունների մասին։

«Եվ ահա, Համզա պապիկը բավականաչափ ծերացավ։ Ու երբ ոտք գցեց թուլամտության խաղաղ և անորոշ աշխարհը, նրա պատմությունը կամաց –կամաց սկսեց փոխվել ․․․ ու պատմությունն արդեն սկսում էր միշտ նույն հարցով․ «Գիտե՞ք, թե ինչու է Քըզըլըրմաք գետի անունը «քըզըլ ըրմաք (կարմիր գետ)»։ Ու անմիջապես էլ պատասխանում էր․ «Որովհետև հայի արյամբ էր լցվել»։ Մենք տասը հոգու միմյանց էինք կապում, որ փամփուշտները զուր չծախսենք, մի կենտ փամփուշտով զարկում, գետն էինք գցում բոլորին․․․» 


– Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ի՞նչ կտա թուրք հասարակությանը և ի՞նչ կարևոր նշանակություն կարող է ունենալ հետագայի համար։

– Հայոց ցեղասպանությունը այն ոլորտներից է, որտեղ մենք չենք կարողացել հաղթահարել մեր ատելության, չարության, վրեժխնդրության զգացումը։ Եվ գուցե՝ ամենկարևորը։ Թուրքիայի բնակչությանը պարուրած վայրի ազգայնամոլությունը չի կարող վերանալ, քանի դեռ չի կայացել առերեսումը այդ մեծ պատմական հանցանքի հետ։

Եթե ուզում ենք կերտել քաղաքակիրթ, բարեկեցիկ, ժողովրդավար պետություն, ուրեմն անպայման պետք է առերեսվենք Հայոց ցեղասպանության հետ։ Մեզ պետք է մտահոգի այն հարցը, թե ինչու 1915-ից առաջ շուրջ 2մլն կազմող հայ ազգից 10 տարի հետո նույնիսկ անունները չմնացին։ Այդ մտահոգությունն այն օղակն է, որը կարող է մեզ կապել մադկության ու մարդկայնության հետ։

– ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրվելուց առ այսօր նա Էրդողանի հետ հանդիպում և հեռախոսազրույց չի ունեցել: Ի՞նչ եք կարծում, թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված փուլում Բայդենն իր ուղերձում կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը:

– Չեմ կարծում, թե Բայդենի կամ ցանկացած այլ արևմտյան լիդերի քաղաքական նախընտրությունները կարող են շատ անմեղ լինել։ Բայց Հայոց ցեղասպանության հետ կապված ցանկացած ճանաչում, ընդունում կամ Թուրքիային ուղղված ճանաչման, ընդունման և առերեսման կոչ պարունակող ցանկացած որոշում դրական եմ գնահատում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այս հղումով:

Նախորդ Լուրը

Ռուսաստանը վերսկսում է թռիչքները դեպի Եգիպտոսի հանգստավայրեր

Հաջորդ Lուրը

Պայքարը կտևի այնքան, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ

Այլ Լուրեր

Հասարակություն

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025
Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Քաղաքականություն

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Պայքարը կտևի այնքան, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)