04-12-2025 / 17:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էստուկյան. «Հայաստանը պիտի կտրականապես մերժի Թուրքիայի սահմանի բացման նախապայմանները»

2021/04/24 10:30
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Ermenihaber.am-ը ապրիլի 24-ին ընդառաջ հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական երկլեզու շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, պոլսահայ համայնքում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ:

Հարցազրույցում Էստուկյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը:

– Ապրիլքսանչորսի հոգեբանական շեմին Հայաստանն ի՞նչ կարող է սպասել Թուրքիայից:

– Արցախյան պատերազմից հետո Թուրքիայի քաղաքականության մեջ որևէ ջանք չի նկատվում՝ կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները: Դեռևս շարունակվում է Հայասատանի դեմ Թուրքիայի կիրառած էմբարգոն: Հաշվի առնելով պատերազմին մարտական անձնակազմով, հարվածային անօդաչու թռչող սարքերով և Մերձավոր Արևելքի երկրներից բերած ջիհադիստների խմբերով ակտիվ մասնակցությունը (Թուրքիայի-խմբ.)` Հայաստանը որևէ սպասելիք չի կարող ունենալ Թուրքիայից:

– Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներով պայմանավորված՝ հնարավո՞ր է լինեն որոշակի փոփոխություններ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանության մեջ։

– Վերջին տարիներին Թուրքիան այնպիսի քաղաքականություն է վարում, որը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային մի շարք երկրների համար: Թուրքիայի և արտերկրի մի շարք վերլուծաբաններ այդ ծավալապաշտական քաղաքականությունը  որպես «նեոօսմանիզմ» են սահմանում:  Վերջին 30 տարվա ընթացքում Թուրքիան, որը նպատակ է հետապնդում Հայաստանին  դուրս թողնել (by pass) բոլոր խոշոր նախագծերից, այդ թվում նաև կասպիականի նավթային պաշարները փոխադրող խողովոկաշարի նախագծից, Անկարան հնարավորություն ունեցավ 2020թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրով ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հետ: Այս պայմաններում Էրդողանի (Թուրքիայի նախագահ-խմբ.) և Բահչելիի (Թուրքիայի աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ) ղեկավարած Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ որդեգրած հռետորաբանության մեջ փոփոխություն կատարելը հակասում է ներքաղաքական շահերին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այս հղումով:

Նախորդ Լուրը

Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար. Արցախի ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Օսմանյան կայսրության և այսօրվա Թուրքիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականությունների միջև զուգահեռները համարում եմ բավականին հիմնավորված. Վիկտոր Նադեին-Ռաևսկի

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Օսմանյան կայսրության և այսօրվա Թուրքիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականությունների միջև զուգահեռները համարում եմ բավականին հիմնավորված. Վիկտոր Նադեին-Ռաևսկի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)