Լիբանանի նախագահ Միշել Աունն ապրիլի 24-ին Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության սուրբ նահանտակներին նվիրված Սուրբ և անմահ պատարագից հետո հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ և իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին՝ հիշեցնելով, որ Լիբանանի ժողովուրդը ևս Օսմանյան թուրքերի ջարդին էին ենթարկվել:
Նորին Սրբության հետ հեռաձայնային կապ է հաստատել նաև մարոնի եկեղեցու պետ Ռայի Պատրիարքը և իր զորակցությունը հայտնել Հայրապետին։ Այս առիթով երկու հոգևոր պետերը խորհրդակցություն են ունեցել Վատիկանին առնչվող հարցի շուրջ:
Հայտնենք, որ առաջիկա օրերին Անթիլիասի Մայրավանք պետք է այցելեն Լիբանանի գլխավոր կուսակցությունների պատվիրակություններ՝ ապրիլ 24-ի առիթով իրենց զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին: