13-01-2026 / 19:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շատ կարևոր հարցեր կան, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

2021/04/27 13:26
Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, «Ազատություն» ռադիոկայնին տված հարցազրույցում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված վիճակին՝ նշելով, որ շատ կարևոր հարցեր կան, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

Դեսպանը հիշեցրել է, որ հրադադարի հասնելու մի քանի փորձեր եղել, որոնք արդյունք չեն տվել, ընդ որում առաջին փորձը Ռուսաստանի կողմից էր։

«Եվ այնուհետեւ անշուշտ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի փորձերն էին։ Կասկածից վեր է, որ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները։ Այնպես որ, մի քանի հարցեր կան, որ դեռ մնում են օրակարգում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար։ Եվ մենք մտադիր ենք այս հարցերին հետամուտ լինել»,-ասել է Թրեյսին:

Նրա խոսքով, բարդ իրավիճակ է, և չի կարծում, որ որևէ մի երկիր կարող է լուծել, և այդ պատճառով էլ կա Մինսկի խմբի համանախագահների հարթակը, և երբ նայում եք լուծման կարոտ հարցերի շրջանակին, իհարկե, անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է:

«Եվ դա միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չէ: Հենց անցյալ շաբաթ ես Սյունիքում էի: Սա իմ չորրորդ ուղևորությունն էր Սյունիք, առաջինը` պատերազմից հետո: Եվ ես, անշուշտ, տեսա հակամարտության այն հետևանքները, որոնք հասել են Սյունիքի հայերի տներ, երբ ճանապարհին մեծ թվով զինվորականների ներկայություն կա՝ հայ, ադրբեջանցի և ռուս զինծառայողների՝ սահմանի պատճառով, որ այժմ անցնում է հիմնական ճանապարհի վրայով: Ես հանդիպեցի տեղահանված անձանց հետ, ովքեր դեռ օգնության կարիք ունեն, և սա այն ոլորտն է, որտեղ Միացյալ Նահանգները շատ ներգրավված է եղել:

Մենք առաջիններից էինք, որ օգնություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներսում: Ինչպես ասացի, սա շարունակական իրավիճակ է: Եվ հետո կան տնտեսության հետ կապված հարցեր, և ես կրկին հնարավորություն ունեցա տեսնել մի շարք բիզնեսներ: Ոմանք իրականում որոշակի առումով խոստումնալից են, բայց ոմանք էլ օգնության կարիք ունեն: Եվ ինչպես ասացի, դա շատ բարդ է։ Կարծում եմ, հենց այս պատճառով է, որ Հայաստանի բարեկամներից շատ ինտենսիվ ջանքեր են պահանջվելու: Եվ ես կցանկանայի նշել, որ կան նաև այլ արևմտյան երկրներ. ԵՄ-ն շատ ներգրավված է և պատրաստվում է համատեղ ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և տարածաշրջանին կայունություն և խաղաղություն հաստատելու այս երկարաժամկետ հարցերում»,-նշել է դեսպանը:

Նախորդ Լուրը

Սպիտակ տնից հրաժարվել են մեկնաբանել ԿՀՎ-ի տնօրենի՝ իրանցիների հետ հանդիպման լուրը

Հաջորդ Lուրը

Ալիևների լուսանկարում պատկերվածը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ. պարզաբանում

Այլ Լուրեր

Հայաստան

Թվայնացումը պարտադիր առաջնահերթություն է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար. Փաշինյան

13/01/2026
Իրան

Նույնիսկ 50 տոկոս մաքսատուրքի կիրառման պարագայում Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրից. Պարսյան

13/01/2026
Հայաստան

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը

13/01/2026
Հաջորդ Lուրը

Ալիևների լուսանկարում պատկերվածը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ. պարզաբանում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թվայնացումը պարտադիր առաջնահերթություն է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար. Փաշինյան

13/01/2026

Նույնիսկ 50 տոկոս մաքսատուրքի կիրառման պարագայում Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրից. Պարսյան

13/01/2026

Եվրոպայում մի քանի օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը՝ վատ եղանակի պատճառով

13/01/2026

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը

13/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)