24-04-2026 / 14:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի խորհրդարանը Բայդենի ուղերձը դատապարտող հայտարարություն է արել

2021/04/28 15:26
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայի «Պաշտոնական թերթում» (Resmi Gazete) հրապարակվել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) գլխավոր խորհրդի որոշումը, որը դատապարտում, մերժում և առ ոչինչ է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը, այդենի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը, գրում է Ermenihaber-ը: 

Նշենք, որ ապրիլի 27-ին մեջլիսի լիագումար նիստում քվեարկության է դրվել մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփի ստորագրությունը կրող հայտարարությունը: 

Հայտարարությանը կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ), «Գորշ գալերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP), ազգայնական ուղղվածության «Լավ» (İyi) կուսակցությունը և գլխավոր ընդդիմադիր, քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP): Հայտարարությանը դեմ է քվեարկել միայն ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP):

«Մենք ափսոսանքով և խստագույնս դատապարտում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 2021թ. ապրիլի 24-ի արած հայտարարությունը, որում առկա են 1915թ. իրադարձությունների վերաբերյալ հայկական լոբբիի պնդումները, ինչպես նաև խստագույնս մերժում ենք այն անհիմն զրպարտությունները, որոնք այլ բան չեն նշանակում, քան քաղաքական դրդապատճառներով պատմության խեղաթյուրում: ԱՄՆ նախագահի կողմից արված այս հայտարարությունը, որն իրավասու չէ դատել պատմական հարցերը, մենք համարում ենք առ ոչինչ»:

Նշվում է նաև, որ 106 տարի անց նման «անպատասխանատու հայտարարություն անելու պատճառն այն է, որ ԱՄՆ վարչակազմը ենթարկվում է  հայկական լոբբիստական ուժերի ճնշմանը»:

«Պատմական փաստերի հետ անհամատեղելի այս հայտարարությունը տրամաբանորեն չբացատրվող և անպատասխանատու քայլ է, որը ոչ մի նպաստ չի բերում ժողովուրդների մերձեցմանը»,-նշված է խորհրդարանի հայտարարության մեջ։ Այնուհետև անդրադարձ է կատարվում 2005թ. համատեղ պատմաբանների հանձնաժող ստեղծելու և աշխարհի առաջ արխիվները բացելու, 1915թ. իրադարձություններն ուսումնասիրելու առաջարկին: 

Բացի այդ, հիշեցման կարգով ներկայացվում է ՄԻԵԴ-ի 2015 և 2017թթ. վճիռները՝ փորձ անելով ցույց տալ, որ պատմական բանավեճից այն կողմ հնարավոր չէ որևէ իմաստ վերագրել «1915թ. դեպքերին»: 

«Ցեղասպանությունը միջազգային իրավունքի հայեցակարգ է, որի շրջանակը ծայրաստիճան հստակ է, և դրա օգտագործումը հիմնված է շատ կոնկրետ պայմանների վրա»,-նշվում է հայտարարության մեջ և Բայդենի արարքը գնահատվում որպես  իրավական և բարոյական անպատասխանատվության օրինակ։

Խորհրդարանի պատգամավորների մեծամասնության համոզմամբ՝ Բայդենի հայտարարությունը նպաստելու է ժողովուրդների բևեռացմանը, արմատական-ծայրահեղական շրջանակների օրակարգին և ատելության խոսքի խրախուսմանը:

Մեջլիսը կոչ է արել ԱՄՆ նախագահին շտկել «իր այդ սխալը», աջակցել տարածաշրջանի ժողովուրդների, մասնավորապես թուրք և հայ ժողովուրդների խաղաղության, կայունության և վստահության մթնոլորտում ապրելու ջանքերին և հետ կանգնել ընդունած որոշումից, որն անխուսափելիորեն բացասաբար է ազդելու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: 

Նախորդ Լուրը

Հայտնի զրույցից հետո Զարիֆի նկատմամբ ներքին գրոհները վերսկսվել են

Հաջորդ Lուրը

Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները

Այլ Լուրեր

Թուրքիա

ԵԺԿ-ն կոչ է արել Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտությանը և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ

24/04/2026
Հայաստան

Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

24/04/2026
Թուրքիա

Անցյալի ողբերգությունը պիտի դառնա ոչ թե բաժանարար պատ, այլ՝ ծանր, բայց ուսանելի փորձառություն. Մաշալյան

24/04/2026
Հաջորդ Lուրը

Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵԺԿ-ն կոչ է արել Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտությանը և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ

24/04/2026

Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

24/04/2026

Անցյալի ողբերգությունը պիտի դառնա ոչ թե բաժանարար պատ, այլ՝ ծանր, բայց ուսանելի փորձառություն. Մաշալյան

24/04/2026

Հուսով եմ՝ Թուրքիայում մի օր համարձակություն կունենան ճանաչելու կատարվածը․ Ջոն Ինյարիտու

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)