Մայիսի 3-ի Ազգային ժողովի հատուկ նիստում կողմ 1, դեմ 3, ձեռնպահ 75 ձայներով Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ՝ այդպիսով ապահովելով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը:
Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը: Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: