28-05-2026 / 16:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիայի նախագահի ընտրությունները ֆիկտիվ են, բայց կարևոր հակամարտային իրավիճակի տեսանկյունից

2021/05/27 11:22
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սիրիայում այսօր նախագահ են ընտրում Երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարին Սիրիայի Բարձրագույն սահմանադրական դատարանը նախապես դիմած 51 թեկնածուից արտոնել էր 3-ի մասնակցությունը. ֆավորիտը, անշուշտ, գործող նախագահ Բաշար ալ-Ասադն է։ Մյուս 2 թեկնածուների՝ Մահմուդ Ահմադ Մարեյի և Աբդալլահ Սալում Աբդալլահի մասնակցությունն առավելապես միտված է ընտրական գործընթացի «լեգիտիմացմանը»։ Դեռևս ներքին զինված հակամարտության իրավական ռեժիմում գտնվող Սիրիայի համար ընտրությունների անցկացումը, ըստ էության, առաջին հերթին երկրի՝ կառավարության կողմից վերահսկվող հատվածներում սահմանադրականությունը և պետական համակարգի գործունեության իրավական անխափանությունն ապահովելու խնդիր է լուծում։ Քաղաքական առումով գործընթացը, բնականաբար, չի կարող ապահովել ակնկալվող օբյեկտիվ արդյունքները։

Եվ դա բնական է, քանի որ սիրիական կառավարությունը լիովին վերահսկում է երկրի տարածքի ընդամենը շուրջ 65%-ը, իսկ հակամարտության պատճառով ՍԱՀ բնակչության գրեթե կեսը դարձել է ներքին տեղահանված կամ փախստական։ Գործընթացի վերաբերյալ ամենաընդունված տեսակետը, որին հակված է նաև հիմնական ընդդիմությունն ու միջազգային հանրության զգալի մասն այն է, որ ընտրությունները ճիշտ կլիներ անցկացնել միջազգային հովանու ներքո գործող Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո՝ նոր մայր օրենքի հիման վրա և առավել լայն հանրային մասնակցության պայմաններում։ Գործընթացի վերաբերյալ միջազգային հիմնական դերակատարների արձագանքը ևս տրամաբանական է։

Ալ-Ասադի հակառակորդները՝ ԱՄՆ-ը, եվրոպական, արաբական մի շարք երկրներ, Թուրքիան չեն ճանաչում ընտրությունները, իսկ կողմնակիցները՝ Ռուսաստանը, Իրանը, պատրաստ են հաշվի նստել սիրիացի ժողովրդի կամարտահայտության հետ։ Այսպիսով՝ հարկ է փաստել, որ չնայած ընտրական գործընթացի ֆիկտիվ բնույթին և դրա արդյունքների կանխորոշված լինելու հանգամանքին, այնուամենայնիվ, ընտրությունների անցկացումը չափազանց կարևոր է նաև հակամարտության այս փուլում հաստատված ներսիրիական ստատուս-քվոն պահպանելու համար։ Քանի որ դրանց հետաձգման դեպքում իրավական տեսանկյունից հակամարտ սուբյեկտներից մեկի՝ սիրիական կառավարության՝ հանձին Բաշար ալ-Ասադի դիրքերը դառնալու էին շատ ավելի խոցելի։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

ԱԳՆ հայտարարությունը՝ 6 հայ զինծառայողի գերեվարվելու վերաբերյալ

Հաջորդ Lուրը

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Միացեալ Նահանգներու Դեսպանին Հետ Քննարկեց Ցեղասպանութեան Ճանաչումն Ու Արցախի Վերջին Զարգացումները

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ևս 31 մարդ

27/05/2026
Ադրբեջան

Բայրամովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

27/05/2026
ԱՄՆ

Հնդկաստանն ու ԱՄՆ-ն հազվագյուտ մետաղների ոլորտում նոր համաձայնագիր են ստորագրել

27/05/2026
Հաջորդ Lուրը

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Միացեալ Նահանգներու Դեսպանին Հետ Քննարկեց Ցեղասպանութեան Ճանաչումն Ու Արցախի Վերջին Զարգացումները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

NASA-ն կսկսի լուսնային բազայի կառուցումը

27/05/2026

Տոլմայի 3 տեսակ կներառվի ՀՀ ոչ նյութական ժառանգության ցանկում

27/05/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս համաձայնության չեն եկել Հորմուզի նեղուցի բացման շուրջ

27/05/2026

Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ևս 31 մարդ

27/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)