Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 3-ին հանդիպել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, կողմերը քննարկել են Հայաստանի հարավում, հատկապես սահմանային գոտիներում ստեղծված իրավիճակը: Կոպիրկինը նշել է, որ ՌԴ-ը դաշնակցային պարտավորությունների շրջանակներում էական ներդրում է կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, մասնավորապես ավելացրել է ռուսական սահմանապահ զորքերի թիվը, հատկացրել է նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ նրանց գործունեությունն ապահովելու համար: