19-11-2025 / 23:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիան վերսկսում է վիզաների տրամադրումը, այդ թվում Հայաստանի քաղաքացիներին

2021/06/09 17:26
Հայաստան, Տնտեսություն, Քաղաքականություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնում է, որ Ֆրանսիան վերսկսում է վիզաների տրամադրումը:

«Հունիսի 9-ից Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը կվերաբացվի՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից: Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած մուտք Ֆրանսիա և ցանկացած ելք մեր տարածքից մնում է խստորեն վերահսկվող (տե՛ս Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքէջը): Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում (վիրուսի ակտիվ շրջանառությունը վերահսկվող համամասնություններով, առանց մտահոգող տարբերակների տարածման):

Հայաստանից Ֆրանսիա ՀՀ քաղաքացիների տեղաշարժը

Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

1-ին հնարավոր տարբերակ․ եթե դուք պատվաստված եք Դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստանյութով (Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson), ապա իրավասու եք մեկնել Ֆրանսիա՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում:

2-րդ հնարավոր տարբերակ․ եթե դուք պատվաստված չեք, դուք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե ձեր ուղևորությունը ճանապարհորդելու հիմնավոր պատճառներից մեկի շրջանակներում է:
.

  • Հիմնավոր պատճառների ցուցակը կարող եք գտնել միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում.
  • Ֆրանսիա ժամանելու համար, եթե պատվաստված չեք, պետք է նաև՝
  • Լրացնել Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիրը դեպի մայրցամաքային Ֆրանսիա, որը կարող եք ներբեռնել այստեղ անգլերենով և ֆրանսերենով:.
  • Ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ (Սերտիֆիկատը ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն):
  • Ֆրանսիա ժամանելուն պես դուք պարտավորվում եք ինքնամեկուսանալ ձեր նախընտրած վայրում յոթ օրվա ժամկետով և լրացնել Հայտարարագիրը:.
  • Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես դուք կարող եք նաև ենթարկվել անտիգենի պատահական հետազոտության:

Մուտքի արտոնագրի տրամադրումը վերսկսելու ժամանակացույց

Հիշեցում․ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

Մուտքի արտոնագրի տրամադրման աստիճանաբար վերսկսումն իրականացվում է հետևյալ ժամանակացույցի համաձայն (ենթակա է փոփոխման)`

  • • Չորեքշաբթի, հունիսի 9-ից սկսած՝ երկարաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում (հ.գ. հստակեցվում է, որ երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է դիմողին՝ երկար ժամանակով (> 90 օր) Ֆրանսիայում հաստատվելու համար) ։
  • • Երեքշաբթի, հունիսի 15-ից սկսած՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման վերսկսում Ֆրանսիայի քաղաքացիների ծնողների համար, ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա, և հյուրընկալման հրավերի ներկայացման դեպքում:
  • • Կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում – հաստատել ամսաթիվը:

Հիշեցնում ենք, որ վիզաների դիմումները ներկայացվում են միայն առցանց` FRANCE-VISAS կայքում և վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում:

Նախորդ Լուրը

Սիրիան բացարձակապես մերժում է ԱՄՆ-ի դիրքորոշումը. Գոլանը եղել է և կմնա արաբական ու սիրիական. Սիրիայի ԱԳՆ

Հաջորդ Lուրը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Հայաստան

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Հաջորդ Lուրը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Հայաստան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)