19-11-2025 / 18:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Չեխիայի խորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

2021/06/11 15:51
Ադրբեջան, Հայաստան, Հասարակություն

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմական և քաղաքացիական գերիներին և հետագայում զերծ մնալ կամայական կալանքներից: Այս մասին հայտնում է Պրահայում ՀՀ դեսպանությունը։

Արտաքին գործերի փոխնախարար Մարտին Պովեյշիլի հիմնավորման, Յիրժի Կոբզայի կողմից ուղարկված զարգացումների մասին տեղեկանքի հիման վրա և բանավեճից հետո

Արտաքին հարաբերությունների կոմիտեն.Նկատի ունենալով, որ 2021 թ. մարտի 19-ին «Human Rights Watch»-ը հաղորդեց, որ Ադրբեջանի անվտանգության և զինված ուժերը բռնություն են գործադրում հայ ռազմագերիների նկատմամբ և նրանց՝ գերի վերցնելու պահին, տեղափոխելիս կամ տարբեր բանտերում պահելու ընթացքում ենթարկում դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների,I. Կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմական և քաղաքացիական գերիներին, և կոչ է անում Ադրբեջանին հետագայում զերծ մնալ կամայական կալանքներից: Հակամարտության կողմերին հորդորում է ամբողջությամբ պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարը, որը նախատեսում է ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորվածների, ինչպես նաև՝ զինված հակամարտության ընթացքում զոհված անձանց աճյունների փոխանակում:

II. Ցավում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բռնությունների համար; Իր համերաշխությունն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին; Ցավում է հրադադարի ռեժիմի խախտման համար, ինչը հանգեցրել է մարդկային հետագա տառապանքների, մարդկային կորուստների և ավերածությունների; Դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ուղղված բոլոր հարձակումները և հիշեցնում, որ պետությունները միջազգային մարդասիրական իրավունքի ներքո պարտավոր են պաշտպանել խաղաղ բնակիչների կյանքը.

III. Անհրաժեշտ է համարում, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը տրամադրի զինված հակամարտության համատեքստում գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները և տրամադրի տեղեկություններ նրանց գտնվելու վայրի և նրանց առողջության մասին, ներառյալ՝ տեղեկություններ գերության մեջ մահացածների մասին.

IV. Անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանի կառավարությունը հայ գերիների հարցում լիովին համագործակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ և կատարի դատարանի նախնական վճիռները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է մանրամասն տեղեկատվություն տրամադրել գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի և նրանց վերադարձի համար ձեռնարկված միջոցառումների մասին.

V. մենք խնդրում ենք Չեխիայի Հանրապետության կառավարությանը Եվրամիության շրջանակներում, ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում գործել վերոնշյալ ոգով:

Յիրժի Կոբզա-կոմիտեի զեկուցող

Յիրժի Ստրիչեկ-կոմիտեի վերստուգող

Օնդրժեյ Վեսելյի-կոմիտեի նախագահ

Նախորդ Լուրը

Տրանսպորտային ապաշրջափակման իրավական հիմքը նախևառաջ ԱՊՀ նորմատիվ իրավական ակտերն են. Օվերչուկ

Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ հարցը

Այլ Լուրեր

Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ հարցը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)