20-11-2025 / 04:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Իրանի գերագույն առաջնորդը նոյեմբերին պահանջել է վերջ դնել բողոքի ցույցերին».Reuters

2019/12/25 12:05
Իրան, Քաղաքականություն

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ այլևս չի կարելի հանդուրժել շաբաթներ տևող և զանգվածային անկարգություններով ուղեկցվող բողոքի ակցիաները:

Իրանի վերնախավին մոտ գտնվող մի անանուն աղբյուրի փոխանցմամբ` Խամենեին պահանջել է, որ «ցանկացած գնով վերջ տալ այդ ընդվզումներին», և սպառնացել է, որ պատկան մարմիներն անձնական պատասխանատվություն կկրեն այն դեպքում, եթե բողոքի ակցիաները շարունակվեն:

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խամենեին, որը համարվում է երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարը, ցույցերին վերջ տալու կոշտ պահանջը հնչեցրել է նոյեմբերի 17-ին` իր նստավայրում ընդունելով նախագահ Հասան Ռոհանիին, կառավարության անդամներին և բարձրաստիճան ևս մի քանի պաշտոնյաների:

Այդ տեղեկատվությունը միայն երեկ է հասանելի դարձել: «Reuters»-ի փոխանցմամբ` այաթոլայի և նեղ շրջապատի նոյեմբերյան հանդիպման մասին պատմել է ժողովի մասնակիցների հետ առնչություն ունեցող մի անանուն աղբյուր:

Ըստ անանուն աղբյուրի` Խամենեին շատ զայրացած է խոսել Իրանի ղեկավարների հետ և խստորեն քննադատել է նրանց այն բանի համար, որ բողոքի զանգվածային ակցիաները շարունակվում են, իսկ իշխանությունը չի գտնում դրանք զսպելու արդյունավետ միջոցներ:

«Իսլամական Հանրապետությունը վտանգի մեջ է, արեք այն, ինչ անհրաժեշտ է ընդվզումը դադարեցնելու համար, դիմեք ցանկացած միջոցի, համարեք, որ սա իմ հրամանն է», – ըստ անանուն աղբյուրի՝ ասել է այաթոլահ Ալի Խամենեին:

Իրանում զանգվածային անկարգությունները սկսվել են, երբ իշխանությունը դադարեցրել է բենզինի սուբսիդավորումը և բարձրացրել է վառելիքի գները:

Նշենք, որ բողոքի ակցիաները տեղի են ունեցել Թեհրանում, մոտ հարյուր այլ քաղաքներում և գյուղական շրջաններում: Իշխանության պնդմամբ` բողոքի ակցիաները հրահրել են ամերիկյան և սիոնիստական դավադիր ուժերը: Ակցիաներն ուղեկցվել են ոստիկանների և անվտանգության ուժերի հետ բախումներով: Իրանի իշխանությունները խոստովանել են, որ կան զոհեր: Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ սպանվել է առնվազն 304 մարդ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցում է հազարը, իսկ «Reuters»-ը, վկայակոչելով Իրանի ներքին գործերի նախարարության երեք անանուն պաշտոնյաների, հայտնում է, որ բախումների զոհ է դարձել մոտ 1500 մարդ:

Նախորդ Լուրը

Զուրաբիշվիլի. «Վրաստանի քաղաքական գործիչները պետք Է խնդիրները լուծեն առանց օտարերկրացիների միջամտության»

Հաջորդ Lուրը

ԱՄՆ դեսպանատուն. «Վաշինգտոնն աջակցում է անվտանգ, հաջողակ և ժողովրդավար Վրաստանին»

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հայաստան

Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին. Օլիվիե Դըկոտինյի

19/11/2025
Հաջորդ Lուրը

ԱՄՆ դեսպանատուն. «Վաշինգտոնն աջակցում է անվտանգ, հաջողակ և ժողովրդավար Վրաստանին»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)