12-12-2025 / 01:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանական կողմը համագործակցության հուշագրեր կստորագրի Հայաստանի արևելագիտական բոլոր կենտրոնների հետ

2021/06/25 15:30
Իրան, Հայաստան, Հասարակություն

Բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, գիտնականների, գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների, այդ թվում՝ արևելագիտության և իրանագիտության հայաստանյան դպրոցների գործունեությունը շատ կարևոր դեր է խաղում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Հենց այդ պատճառով էլ իրանական կողմը նախատեսում է առաջիկայում համագործակցության հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային՝ խոսելով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-րդ տարեդարձի և առհասարակ հայ արևելագիտության դպրոցի, այդ թվում՝ իրանագիտության երկարամյա ավանդույթների ու դերակատարության մասին:

«Եթե այլ երկրների համար արևելագիտությունը ուրիշներին ճանաչելու գիտություն է, ապա հայերի համար արևելագիտությունը ինքնաճանաչման գիտություն է, և հենց այդ պատճառով ցանկացած ուսումնասիրություն արևելագիտության բնագավառում իր նպաստն է բերում հայ ժողովրդի կողմից իր էությունն էլ ավելի լավ ճանաչելուն: Եվ ինձ համար գաղտնիք չէր, որ արևելագիտությունը Հայաստանում իր ուրույն տեղն ունի և արժևորվում է բոլոր գիտությունների կողմից», – ասաց Իրանի դեսպանատան խորհրդականը՝ ընդգծելով, որ արևելագիտությունը շատ լավ ավանդույթների վրա է դրված Հայաստանում:

Նրա խոսքով՝ մեծ անուններ կան այս բնագավառում, բայց պետք է ընդգծել, որ այդ կարևոր արևելագիտական կենտրոնների՝ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Արևելագիտության ինստիտուտի, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Մատենադարանի աշխատանքի շնորհիվ այսօր էլ այդ ավանդույթները լավագույնս շարունակվում են երիտասարդ արևելագետների կողմից:

«Ես գիտեմ, որ հայ արևելագիտական դպրոցը միջազգային մակարդակով շատ բարձր դիրք է գրավում ե՛ւ ցեղագիտության, ե՛ւ ազգագրության, ե՛ւ տարբեր ազգերի ու ցեղերի ուսումնասիրության բնագավառում: Իսկ ինչ վերաբերում է իրանագիտությանը՝ գիտենք, որ Հայաստանում իրանագիտության դպրոցն ի սկզբանե շատ լավ հիմքերի վրա է դրված եղել, այդ ավանդույթներն այսօր էլ են շարունակվում», – նշեց զրուցակիցը:

Հոսեյն Թաբաթաբային նաև տեղեկացրեց, որ ի շարս Հայաստանի իրանագիտական մյուս դպրոցների արժևորելով նաև ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կարևոր դերակատարությունը՝ մոտ ապագայում համագործակցության հուշագիր կստորագրվի գիտահետազոտական «Իրաս» կենտրոնի և Արևելագիտության ինստիտուտի միջև, ինչն էլ ավելի կընդլայնի երկկողմ համագործակցությունը գիտական ոլորտում:

Ընդ որում, Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը նախատեսում է նմանատիպ հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ:

Իսկ հաջորդ կարևոր ձեռնարկն այն է, որ այս տարի կհանձնվի «Տարվա լավագույն արևելագետ» Հրաչյա Աճառյանի անվան մրցանակը:

«Արևելագիտության ինստիտուտի հետ միասին լավ ավանդույթի սկիզբ ենք դնում և հուսով ենք, որ այս մրցույթը կդառնա ամենամյա և ոգևորող կլինի երիտասարդ արևելագետների համար», – ասաց Իրանի դեսպանատան խորհրդականը:

Բացի այդ, քանի որ հաջորդ տարի մեկ այլ կարևոր տարեդարձ է նշվելու՝ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այդ առիթով Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը արդեն իսկ 2022թ. միջազգային գիտաժողովի անցկացման մասին հայտարարություն է տարածել, որին կարող են մասնակցել արևելագետները աշխարհի բոլոր երկրներից:

«Գիտաժողովը, որի խորագիրը լինելու է «Հայ-իրանական հարաբերություններ. անցյալը և ապագան», տեղի կունենա Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը՝ փետրվարի 9-ին», – հաղորդեց Հոսեյն Թաբաթաբային:

Նախորդ Լուրը

ԵՄ-ը Եվրահանձնաժողովին հանձնարարել է նոր ֆինանսական օգնություն պատրաստել Թուրքիայի համար

Հաջորդ Lուրը

Իսրայել. Գույքի վերականգնման մասին Լեհաստանի նոր օրինագիծը «խայտառակություն է»

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային գինու մրցույթը

11/12/2025
Հասարակություն

Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում

11/12/2025
Հասարակություն

Բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև

11/12/2025
Հաջորդ Lուրը

Իսրայել. Գույքի վերականգնման մասին Լեհաստանի նոր օրինագիծը «խայտառակություն է»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդգրկված մշակութային արժեքների թվով աշխարհում 2-րդն է

11/12/2025

Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026-ի սկզբին. Թրամփ

11/12/2025

Չեղարկվել է Մոսկվա-Երևան չվերթը

11/12/2025

Պուտինը կհանդիպի Էրդողանի հետ Թուրքմենստանում

11/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)