06-04-2026 / 13:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում. Բայդենը շնորհավորել է Փաշինյանին

2021/08/05 12:45
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից:

«Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում», – նշել է Բայդենը:

Նա հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում:

ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում, և մենք շարունակելու ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների», – Փաշինյանին հղված ուղերձում ասել է Բայդենը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա:

«Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու համար մեր երկկողմ հարաբերությունները», –  եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը:

Նախորդ Լուրը

Արշակ Կարապետյանը և Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԳՆ-ն օգտակար է համարում ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեության մեջ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հայաստան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը (Տեսանյութ)

06/04/2026
Արցախ

Ստեփանակերտի Մայր տաճարը ենթարկվել է վանդալիզմի

06/04/2026
Ժամանց

Ի՞նչ են կարդում Երևանում և մարզերում

06/04/2026
Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԳՆ-ն օգտակար է համարում ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեության մեջ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը (Տեսանյութ)

06/04/2026

Ստեփանակերտի Մայր տաճարը ենթարկվել է վանդալիզմի

06/04/2026

Թրամփը պետբյուջեից 152 մլն դոլար է ցանկանում հատկացնել հայտնի «Ալկատրաս» բանտը վերաբացելու համար

06/04/2026

Ի՞նչ են կարդում Երևանում և մարզերում

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)