Իրանի մայրաքաղաք Թեհրանում ուկրաինական ուղևորատար օդանավ է վթարի ենթարկվել:
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737»-ը վթարի է ենթարկվել Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից հետո տեխնիկական խնդիրների պատճառով:
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության հաղորդմամբ` Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ինքնաթիռում գտնվող բոլոր 173 ուղևորները մահացել են:
Այս տեղեկությունը տարածվել է տարածաշրջանում իրավիճակի լարման մասին լուրերի ֆոնին։ Նշենք, որ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազաներին։