03-02-2026 / 14:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի պատգամավոր. «Իրանն Ադրբեջանին նոտա է հղել»

2021/08/18 14:13
Ադրբեջան, Իրան, Քաղաքականություն

Իրանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին: Այս մասին հայտնել է ադրբեջանցի ժողովրդական գրող, խորհրդարանի պատգամավոր (Քաղաքացիական համերաշխություն կուսակցությունից – Vətəndaş Həmrəyliyi Partiyası) Սաբիր Ռյուսթեմխանլըն՝ նշելով, որ Իրանի բողոքի պատճառը «Ազատ Իրան» միջազգային կոնֆերանսում իր ունեցած ելույթն է:

Ռյուսթեմխանլըն, ֆեյսբուքի էջում մեկնաբանելով Իրանի ԱԳՆ-ի բողոքը, նշել է, որ Իրանում վերջին նախագահական ընտրություններին նվիրված կոնֆերանսը, որին ինքը մասնակցել է, անցկացրել է Իրանի ժողովրդական մուջահիդների կազմակերպությունը, որն իրանական իշխանության թշնամի է համարվում:

Սաբիր Ռյուսթեմխանլըն ներկայացրել է իր ելույթի թեման, որի առանցքում է եղել իր իսկ ներկայացմամբ «Հարավային Ադրբեջանը»՝ թյուրքախոս բնակչություն ունեցող Իրանի հյուսիսային շրջանները:  

«Իմ ելույթի հիմնական մասը Հարավային Ադրբեջանի և Իրանի ժողովուրդների ճակատագրի հետ է կապված եղել, նշել եմ նորմալ, ժողովրդավարական համակարգի ստեղծման համար այդտեղ բոլոր ժողովուրդների համատեղ պայքարի կարևորությունը և բացի այդ նաև այն, որ Ադրբեջանի թյուրքերն այս տեսանկյունից հիմնական խոսք ասողն են»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը:

Թեև Ռյուսթեմխանլըի գրառումից պարզ է դառնում, որ նա կիրառել է «Հարավային Ադրբեջան» արհեստածին տերմինը և տարբերակում դրել «Հարավային Ադրբեջանի և Իրանի ժողովուրդների» միջև, այնուամենայնիվ, նա կարծիք է հայտնել, թե իր ելույթի սխալ ընկալման պատճառը կարող էր  լինել  պարսկերեն թարգմանությունը և խոսքի որոշակի կրճատումները:

Ռյուսթեմխանլըն գրառման մեջ նաև դժգոհել է, որ Իրանը մշտապես Ադրբեջանի ժողովրդի և պետության իրավունքներն անտեսել է, չնայած նրան, որ Ադրբեջանը մշտապես Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակիցն է եղել:

«Մեզ «շիա եղբայր» ասելով քրիստոնյա հային է օգնել, քանի որ Իրանում շիայականությունն այլ բան չէ, քան պարսկական-շովինիստական ռեժիմի քաղաքական գործիքը։ Արդյո՞ք Իրանը չէր խառնվում մեր ներքին գործերին, երբ բռնազավթիչ Հայաստանին 30 տարի ամեն կերպ սատար էր կանգնում, նրան շունչ էր տալիս, մեր բռնագրավված գյուղերը թալանում էր, բռնազավթչին եղբայր էր անվանում, նրան Թեհրանում թուրքի դեմ երթերի էր դուրս բերում։ Պատերազմի օրերին սեփական տարածքով զենքի փոխադրմանը թույլտվություն տալը արդյո՞ք  չի նշանակում խառնվել մեր ներքին գործերին»,-գրել է Ռյուսթեմխանլըն։

Նշենք, որ  Իրանի ԱԳՆ-ից Ադրբեջանի ԱԳՆ-ին ուղարկված նոտայի մասին ո՛չ իրանական կողմից, ո՛չ ադրբեջանական կողմից պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել։

Նախորդ Լուրը

Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հաջորդ Lուրը

Առաջիկա հինգ տարիներին Հայաստանում ստեղծվելու է Արտաքին հետախուզական ծառայություն․ Փաշինյան

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Միջազգային

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Հաջորդ Lուրը

Առաջիկա հինգ տարիներին Հայաստանում ստեղծվելու է Արտաքին հետախուզական ծառայություն․ Փաշինյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ-ին և հայերին առնչվող 3 բանաձև է շրջանառվում

03/02/2026

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)