16-04-2026 / 19:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Թուրքիան որոշի օգնել Ուկրաինային Ղրիմը հետ գրավելու հարցում, ապա կպատերազմենք. Սատանովսկի

2021/08/25 10:54
Անվտանգություն, Թուրքիա

Թուրքիան իր սովորական քաղաքականությունն է վարում: Այս քաղաքականությունը կոչվում է պանթուրքիզմ, պանիսլամիզմ եւ նախկին ԽՍՀՄ տարածքում թուրքական ազդեցության տարածման փորձ, որտեղ կա/կար թյուրքական բնակչություն: Այս մասին օգոստոսի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնեց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին: «Ղրիմը, որը ժամանակին Օսմանյան կայսրության մի մասն էր Թուրքիայի կողմից Ղրիմի խանության նվաճումից հետո, հենց այդպիսի տարածք է: Բնականաբար, Ղրիմը գտնվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության կիզակետում», – նկատեց նա: Սատանովսկին հիշեցրել է, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ղրիմի էթնիկ թաթար է: «Իսկ կոնկրետ ինչի՞ է ուզում հասնել Թուրքիան՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարություններ անելով, չգիտեմ եւ չեմ ցանկանում իմանալ: Ընդհանուր առմամբ, նա փորձում է պատմական ռեւանշի հասնել Ռուսաստանի նկատմամբ, սակայն դա նրա խնդիրն է», – հավելեց արեւելագետը: Ինչ վերաբերում է մոտ ժամանակներս Անկարային ЗРК С-400-ի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագրի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկատվությանը, ապա սա, ըստ Սատանովսկու, առանձին, զուգահեռ գործընթաց է:

«Եթե Թուրքիան որոշի զենքով օգնել Ուկրաինային, սա մեկ բան է, իսկ եթե Թուրքիան որոշի օգնել Ուկրաինային Ղրիմը հետ գրավելու հարցում, ապա մենք պատերազմելու ենք Թուրքիայի դեմ: Ի վերջո, նա բազմիցս պատերազմել է Ռուսաստանի հետ: Մենք նրանց հետ մեկ տասնյակից ավելի պատերազմներ ունենք: Ինչպե՞ս են դրանք ավարտվել Թուրքիայի համար: Վատ են ավարտվել», – եզրափակեց Եվգենի Սատանովսկին: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, վերջերս ելույթ ունենալով «Ղրիմի պլատֆորմի» ֆորումում, հայտարարել է. «Ղրիմը Ուկրաինա է: Միջազգային հանրությունը պետք է հանդես գա միասնական ճակատով՝ հակազդելու միջազգային իրավունքի այս խախտմանը»: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ղրիմի պլատֆորմը» ռուսաֆոբ ակցիա է անվանել:  

Նախորդ Լուրը

Ռուս զբոսաշրջիկը նշել է Հայաստան այցելելու առավելություններն ու խորհուրդ տվել հավերժ մոռանալ Թուրքիան

Հաջորդ Lուրը

Ռուսաստանը համաձայն չէ Ղրիմի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ. Պեսկով

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի իշխանությունները Քահրամանմարաշում տեղի ունեցած դեպքը չեն որակում որպես ահաբեկչություն

16/04/2026
Թուրքիա

Ռուսական գազի մատակարարումները Թուրքիա նվազել են

16/04/2026
Թուրքիա

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում

15/04/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանը համաձայն չէ Ղրիմի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ. Պեսկով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

16/04/2026

ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ը ուղիղ բանակցություններ են վարել Գազայում հրադադարի գործընթացի շուրջ

16/04/2026

Թաշչյան․ Հայտնի չէ Ծիծեռնակաբերդում շինաշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն, թե ոչ, բայց դա չի խանգարի երթին

16/04/2026

Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի արձանագրվել. ՊԵԿ

16/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)