27-05-2026 / 22:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանի տարածք ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին

2021/09/17 17:44
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ 

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ և վերահաստատել իրենց շահագրգռվածությունը՝ ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանալից քննարկելու տնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում զարգացման նոր ծրագրերի կյանքի կոչման միջոցով։ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ 

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ՝ այս համատեքստում առանձնահատուկ կարևորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։ 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Ընդգծվել է իրավիճակի դեէսկալացիային ու կայունությանն ուղղված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանիսական կողմին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում շարունակական աջակցության համար։

Նախորդ Լուրը

Իրանը դարձավ ՇՀԿ անդամ

Հաջորդ Lուրը

Էրդողան․ «Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպելու առաջարկ է փոխանցել»

Այլ Լուրեր

Հայաստան

Տոլմայի 3 տեսակ կներառվի ՀՀ ոչ նյութական ժառանգության ցանկում

27/05/2026
Անվտանգություն

Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ևս 31 մարդ

27/05/2026
Ադրբեջան

Բայրամովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

27/05/2026
Հաջորդ Lուրը

Էրդողան․ «Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպելու առաջարկ է փոխանցել»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

NASA-ն կսկսի լուսնային բազայի կառուցումը

27/05/2026

Տոլմայի 3 տեսակ կներառվի ՀՀ ոչ նյութական ժառանգության ցանկում

27/05/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս համաձայնության չեն եկել Հորմուզի նեղուցի բացման շուրջ

27/05/2026

Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ևս 31 մարդ

27/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)