30-07-2026 / 11:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջին անգամ հայ գիտնականն ընտրվել է Իրաքյան Քուրդիստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ

2021/10/05 10:54
Հայաստան, Մերձավոր Արևելք

Քրդական կողմի հրավերով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն Իրաքյան Քուրդիստան (ԻՔ) է այցելել Մարոկկոյում և Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, արաբագետ, աղբյուրագետ, քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանը:

Ինչպես  տեղեկացնում է Իրաքում Հայաստանի դեսպանությունը՝ այցի ընթացքում դեսպան Փոլադյանը Էրբիլի, Դհոկի և Սուլեյմանիեի մի շարք համալսարաններում հանդես է եկել հայ-քրդական պատմական առնչությունների, քրդերի ծագման, Հայաստանում քրդագիտության վերաբերյալ ծավալուն դասախոսություններով,  պատասխանել պրոֆեսորադասախոսական կազմերիի և ուսանողների բազմաթիվ հարցերի:

«ԻՔ-ում գտնվելու ընթացքում դեսպան Փոլադյանը հանդիպեց նաև ԻՔ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկվեցին հայ-քրդական հարաբերություններին առնչվող հարցեր, ելույթ ունեցավ արտաքին հարաբերությունների դեպարտամենտի անձնակազմի համար:

Սեպտեմբերի 28-ին կայացավ Ա.Փոլադյանի հանդիպումը ԻՔ Գիտությունների ակադեմիայի ղեկավարության և ԻՔ տարբեր համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Մի շարք համալսարանների ներկայացուցիչներ իրենց ելույթներում նշեցին, որ ԲՈւՀ-երի ուսանողների համար պատրաստված քրդերի միջնադարյան պատմության դասագրքերում ընդգրված են նաև պրոֆեսոր Փոլադյանի աշխատությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն աղբյուրի՝ հանդիպման վերջում ԻՔ գիտությունների ակադեմիայի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Աբդ ալ Ֆաթթան Ալի Բութանին հայտարարել է, որ ակադեմիայի գիտական խորհուրդը, որպես գնահատանք քուրդ ժողովրդի պատմության, ժառանգության և թարգմանության բնագավառներում ունեցած ջանքերի և այդպիսով քուրդ ժողովրդին մատուցած ծառայությունների, 2021թ. սեպտեմբերի 26-ին միաձայն կայացրել է թիվ 13 որոշումը, որով դեսպան, դոկտոր Փոլադյանն ընտրվել է ԻՔ Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։

Նախորդ Լուրը

ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերսկսման գործում

Հաջորդ Lուրը

Նախատեսվում է Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Մարոկկո

Այլ Լուրեր

Ադրբեջան

Բաքվում հնչել է ՀՀ օրհներգը. Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն

30/07/2026
ԱՄՆ

Նեթանյահուն Թրամփի հետ Իրանի դեմ ճնշումների ավելացման տարբերակներ է քննարկել

30/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի հարավին

30/07/2026
Հաջորդ Lուրը

Նախատեսվում է Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Մարոկկո

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

NBC News. Իրանի հարցում միասնական ռազմավարության բացակայությունը զայրացրել է Թրամփին

30/07/2026

Բաքվում հնչել է ՀՀ օրհներգը. Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն

30/07/2026

ԱՄՆ-ն Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

30/07/2026

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17-ի

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)