17-04-2026 / 16:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

2021/10/13 10:23
Ադրբեջան, Իրան, Կարևոր, Քաղաքականություն

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելով, որ Թեհրանում ակնկալում են Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների հարցի լուծումը: Զրույցը կայացել է Ադրբեջանի և Իրանի միջև վերջին շաբաթներին սրված հարաբերությունների ֆոնին։

«Ընդգծելով պետությունների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար հարգելու կարևորությունը՝ Բաքուն և Թեհրանը կապված են վաղեմի և կայուն հարաբերություններով։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր միջև թյուրըմբռնումներ լինեն, անհրաժեշտ է հարաբերությունները տանել ամրապնդելու և ընդարձակելու ճանապարհով», – նշել է Իրանի արտգործնախարարը։

Հեռախոսազրույցի ընթաքում Հոսեյն Ամիր Աբդոլահիանն անդրադարձել է նաև Իրանից Հայաստան ձգվող ճանապարհի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում ի հայտ եկած խնդիրներին։ Մի քանի շաբաթ է՝ Բաքուն մաքսատուրքեր է պահանջում Գորիս-Կապան մայրուղու այդ 21 կիլոմետրանոց հատվածով անցնող իրանցի վարորդներից, երկուսին էլ ձերբակալել է՝ ապօրինի Ղարաբաղ այցելելու համար։

«Թեհրանն ակնկալում է, որ տարանցիկ բեռնատարների հարցը կլուծվի», – շեշտել է Աբդոլլահիանը:

«Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն և չպետք է հնարավորություն տան, որ այդ թշնամիները փչացնեն երկկողմ հարաբերությունները։ Տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության ու համագործակցության ճանապարհով»,- հավելել է Աբդոլահիանը։

Ադրբեջանի արտգործնախարարը ևս նշել է, թե երկու երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, և պնդել, թե դրանց պահպանումը գերակայություն է Բաքվի համար։

«Նախարար Բայրամովը կարևորել է առկա տարաձայնությունների կարգավորումը անկեղծ միջավայրում՝ երկխոսության միջոցով», – հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հավելելով՝ Բայրամովն առաջարկել է, որ երկու երկրների մաքսավորները հանդիպեն և քննարկեն բեռնատարների տարանցման հարցը։

Զրույցի ավարտին Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները միմյանց այցելելու հրավերներ են փոխանակել, հաղորդում է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Նախորդ Լուրը

ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված. Փաշինյանը՝ Պուտինին

Հաջորդ Lուրը

Հայաստանը Իրանին շատ է աջակցել, Երևանի հետ ռազմական համաձայնագիրն անհրաժեշտություն է. իրանցի նախկին պատգամավոր

Այլ Լուրեր

Վրաստան

Պապուաշվիլին առաջարկել է «օտարերկրյա գործակալների» մասին միջազգային օրենք սահմանել

17/04/2026
ՌԴ

ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՌԴ-ն Վրաստանին պատժամիջոցներով է սպառնում

17/04/2026
Թուրքիա

Մեծ ակնկալիքով ենք սպասում նոր սահմանային անցակետի բացմանը. Իգդիրում քննարկել են հայ-թուրքական սահմանի բացումը

17/04/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը Իրանին շատ է աջակցել, Երևանի հետ ռազմական համաձայնագիրն անհրաժեշտություն է. իրանցի նախկին պատգամավոր

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

17/04/2026

Մեծամորի ատոմակայանը հաջորդ 10 տարիներին ՀՀ էներգահամակարգում պահելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում

17/04/2026

Պապուաշվիլին առաջարկել է «օտարերկրյա գործակալների» մասին միջազգային օրենք սահմանել

17/04/2026

ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՌԴ-ն Վրաստանին պատժամիջոցներով է սպառնում

17/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)