04-12-2025 / 07:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ևս 180 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի

2020/01/15 10:20
Հայաստան

Ադրբեջանի հայաթափման քաղաքականության հետևանքով 1988-1992 թվականների ընթացքում Հայաստանն ընդունել է 420 հազար հայ փախստական ընտանիքների:

Հայաստանի Միգրացիոն ծառայության տեղեկացմամբ`փախստականների թիվը կազմում էր այդ ժամանակ Հայաստանի բնակչության 12 տոկոսը: Նման մեծ թվով փախստականների ընդունումը մարտահրավեր էր Հայաստանի համար: Հայաստան եկած փախստականներից ոչ բոլորը շարունակեցին մնալ երկրում, նրանց զգալի մասը տեղափոխվեց այլ երկրներ՝ Ռուսաստան, եվրոպական պետություններ, ԱՄՆ և այլն: Այն փախստականները, որոնք մնացել են Հայաստանում, տեղավորվել են տարբեր վարչական նշանակության շենք-շինություններում՝ հոսպիտալ, առողջարան, մանկապարտեզ, դպրոց, հանրակացարան և այլն:

Փախստականների խնդիրները բազմաթիվ էին, սակայն տարիներ շարունակ գլխավորը շարունակում էր մնալ բնակարանային հարցը: Պետությունը հնարավորություն չունեցավ լուծել փախստականների բնակարանային խնդիրն ամբողջությամբ: Փախստականների բնակապահովման ուղղությամբ իրականացված ծրագիրը եղել է 2005-2008 թվականներին: Տրամադրվել է 1000-ից ավելի բնակարանային գնման վակայագրեր, սակայն 700-ն են կարողացել իրացնել, այսինքն՝ բնակարան գնել: Միգրացիոն ծառայությունը սկսում է նոր՝ «Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ծրագիր»-ը:

Հիմքում ընկած է կառավարության որոշումն է այն մասին, որով սահմանված են այն փախստական ընտանիքները, որոնք մինչ այսօր ապրում են ժամանակավոր կացարաններում: 2018 թվականին մեկ անգամ ևս փախստականների բնակարանային հարցերի հետ կապված վերահաշվարկ է կատարվել և արձանագրվել է հետևյալ պատկերը՝ 895 ընտանիք ամբողջ հանրապետության տարածքով՝ 254-ը մարզերում, 641-ը՝ Երևանում: Քանի որ ծանրաբեռնվածությունը Երևանում է, հետևաբար ծրագիրը սկսվել է մայրաքաղաքից:

Առաջին փուլով կառավարության որոշմամբ 1.5 մլրդ դրամ է հատկացվել Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների 112 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար:Հաջորդիվ 2.1 մլրդ դրամի սահմաններում 180 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի:


Նախորդ Լուրը

ԵԽԽՎ-ն կքննարկի Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Հաջորդ Lուրը

Թուրքիան իր փոքրամասնություններին սնանկացրել էր ահռելի մեծ հարկեր պարտադրելով

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հայաստան

Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

03/12/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիան իր փոքրամասնություններին սնանկացրել էր ահռելի մեծ հարկեր պարտադրելով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)