05-12-2025 / 06:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքամետ զինված ուժերը Սիրիայում հնարավոր նոր ռազմական գործողությունից առաջ զորավարժություններ են իրականացրել

2021/11/02 10:29
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական խմբավորումները իրենց վերահսկողության տակ գտնվող Աֆրինում զորավարժություններ են անցկացրել՝ ցուցադրելով Անկարայից Հալեպ տեղափոխված նոր սպառազինությունների տարբեր տեսակները և ժամանակակից ռազմական տեխնիկան: Այս մասին տեղեկացնում են տեղական աղբյուրները:

Ընդ որում զորավարժություններն անցկացվում են Սիրիայում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության ֆոնին:

«Համագործակցելով մեր թուրք եղբայրների հետ՝ մենք ավարտեցինք մեր մարտիկների ռազմական, հոգեբանական, նյութատեխնիկական նախապատրաստումը ռազմական օպերացիան սկսելու համար»,- հայտարարել է «Սիրիայի ազատագրման ճակատ»-ի ցամաքային զորքերի հրամանատար Հուսեյն Ալ-Ահմադ Աբու Ալին:

Հիշեցնենք, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական նոր գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ քրդերի դեմ: Ավելի վաղ սիրիական ընդդիմադիր աղբյուրները հաղորդել էին, որ թուրքական ռազմական նոր գործողությունը սկսվելու է երեքշաբթի օրը: Հնարավոր նոր ռազմական գործողությունը անցկացվելու է մի քանի ուղղություններով՝ Ազազի և Թել Աբյադի:

Նշենք, որ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հաղորդել էր, որ թուրքական սպառնալիքների ֆոնին սիրիական վարչակարգը նույնպես մեծաքանակ ուժեր է կուտակել Հալեպի հյուսիսարևելյան հատվածում: Մասնավորապես, ռուսական զինված ուժերը սիրիական բանակի հետ լրացուցիչ ռազմական ուժեր են տեղակայել Ալ-Ռաքքա նահանգի Այն Իսսա ռազմաբազայում:

Թուրքական լրատվամիջոցներն էլ իրենց հերթին տեղեկացնում են, որ Ռուսաստանը Սիրիայում Թուրքիայի սահմանից 3 կմ հեռավորության վրա տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ:

Նախորդ Լուրը

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Հաջորդ Lուրը

Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)