14-12-2025 / 11:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը իրավասու է բոլոր միջոցներով հետ մղել իր տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառումը. ԱԳՆ

2021/11/16 16:15
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ հայտարարությունը.

«Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ։

Այս գործողություններով Ադրբեջանը խախտում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում Հայաստանի Հանրապետության դեմ այն տարածքներից, որն ադրբեջանական կողմին է անցել այդ հայտարարության իրականացման արդյունքում։

Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ  ուժի կիրառումը։  

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մեր միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ»։

Նախորդ Լուրը

Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին. ՀՀ ՊՆ

Հաջորդ Lուրը

Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեկչական հարձակում են սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

Այլ Լուրեր

Կարևոր

«Վրաստան այցելելու համար պարտադիր ապահովագրություն ունենալու պահանջն առայժմ իրավական ուժ չունի». փորձագետ

12/12/2025
Անվտանգություն

ՌԴ դեսպանին հրավիրել են Գերմանիայի ԱԳՆ

12/12/2025
Անվտանգություն

Մենք վճռական ենք իրականացնել համապարփակ համաձայնագիրը․ Փեզեշքիանը՝ Պուտինին

12/12/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանական զինված ուժերը բացահայտ ահաբեկչական հարձակում են սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Վրաստան այցելելու համար պարտադիր ապահովագրություն ունենալու պահանջն առայժմ իրավական ուժ չունի». փորձագետ

12/12/2025

Հայտնի են Պուտին-Էրդողան հանդիպման մանրամասները

12/12/2025

ՌԴ դեսպանին հրավիրել են Գերմանիայի ԱԳՆ

12/12/2025

Մենք վճռական ենք իրականացնել համապարփակ համաձայնագիրը․ Փեզեշքիանը՝ Պուտինին

12/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)