05-12-2025 / 08:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր գնահատականն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպմանը

2021/11/26 20:12
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Լեռնային Ղարաբաղում 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո տեղակայված ռուսական խաղաղարար ուժերը և առհասարակ Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դեր են խաղում Արցախում և ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ: Այդ մասին Սոչիում ընթացող Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ, այդուհանդերձ, իրավիճակը այնքան կայուն չէ, որքան ցանկալի կլիներ:

Հայաստանի վարչապետը հիշեցրել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո երկու կողմից տասնյակ զոհեր են եղել, միջադեպեր են գրանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, իսկ 2021 թվականի մայիսի 12-ից ճգնաժամային իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո:

«Ակնհայտ է, որ ռուսաստանյան խաղաղապահները և Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում և ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ, ցավոք, իրավիճակը այնքան կայուն չէ, որքան կուզեինք: 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո երկու կողմից զոհվել է մի քանի տասնյակ մարդ, միջադեպեր լինում են ե՛ւ Լեռնային Ղարաբաղում, իսկ այս տարվա մայիսի 12-ից փաստացի ճգնաժամային իրավիճակ է նաև հայ-ադրբեջանական սահմանին, և մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները սահմանազատված և սահմանագծված չեն, բայց պետական սահման գոյություն ունի, և դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է», – շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ Լուրը

Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը (ուղիղ եթեր)

Հաջորդ Lուրը

Պուտին–Փաշինյան–Ալիև հանդիպումը երեք ժամ է տևել. Պեսկով

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Պուտին–Փաշինյան–Ալիև հանդիպումը երեք ժամ է տևել. Պեսկով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)