19-10-2026 / 12:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ղուլյան․ «Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության ցեղասպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»

2020/01/20 11:14
Անվտանգություն, Արցախ

Հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստը։  ​«Այն, ինչ տեղի է ունեցել 1990 թվականի հունվարին Բաքվում, հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանությունների կողմից», – իր ելույթում նշել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նա հիշեցրել է, որ 1990թ․ հունվարի 13-19-ին Բաքվի հայությունն իրենց բնակավայրերում, աշխատանքի վայրում, կրթական և այլ հաստատություններում ենթարկվել են նվաստացման, խոշտանգումների, ջարդի, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվել են, հազարավորները տեղահանվել և արտաքսվել:

Ղուլյանը նշել է, որ հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայությունը՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի  բնագավառներում. «Վերջին օրերին ականատես եղանք դրա հերթական դրսևորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարավեց նույն բեմ դուրս գալ հայ երգչուհու հետ: Ի՞նչ է սա, եթե ոչ ուղղորդված և պետականորեն  հովանավարվող այլատյաց քաղաքականության արդյունք»:  Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ 20-րդ դարի վերջին տեղի ունեցած ոճիրը թեպետ արձանագրվել ու դատապարտվել է միջազգային  հարության կողմից, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որևէ իրավական պատասխանատվության չեն  ենթարկվել:

«Ադրբեջանից արտաքսված և Արցախում ապաստան գտած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ  ու աջակցություն չեն ստացել, և պատերազմի շեմին կանգնած ու սուղ  պայմաններում ապրող Արցախն է, որ մայր  հայրենիքի հետ միասին  իր ուսերին է վերցրել ադրբեջանահայությանն ընդունելու և կենսական պայմաններով  ապահովելու պարտականությունը: Արցախի Ազգային ժողովը մշտապես բարձրաձայնել է այս մասին, կոչ արել  միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և խորհդարանական կառույցներին իրավական գնահատական տալ  տեղի ունեցածին և կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց  քաղաքականությունը: 

Ինչպես նախորդ տարիներին, այսօր ևս մենք վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետությունը  հետևողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Նախորդ Լուրը

Միրզոյան․ «Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը Ադրբեջանի սուվերենության ներքո անհնար է»

Հաջորդ Lուրը

Միլանում Փաշինյանին հարց ուղղած ադրբեջանցի «բլոգերը» մտադիր է պատգամավոր դառնալ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Հորմուզի նեղուցը կբացվի, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․Արաղչի

19/10/2026
ԱՄՆ

CNN. ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ իր ամենահզոր ոչ միջուկային ռումբի կիրառումը

15/10/2026
Անվտանգություն

Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավ է խորտակվել

15/10/2026
Հաջորդ Lուրը

Միլանում Փաշինյանին հարց ուղղած ադրբեջանցի «բլոգերը» մտադիր է պատգամավոր դառնալ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փեզեշքիան.Հայաստանի հետ քննարկվել է ռազմավարական համագործակցության փաստաթուղթ մշակելու հարցը

19/10/2026

Իրանում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ի աջակցություն ադրբեջանցի աշակերտուհիների

19/10/2026

Թուրքիայի դեսպանատունը հերքել է Ֆիդանի՝ Բաքվում գաղտնի հանդիպում անցկացնելու մասին լուրերը

19/10/2026

Հորմուզի նեղուցը կբացվի, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․Արաղչի

19/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)