05-06-2026 / 05:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտնի է՝ ով է լինելու Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը

2021/12/15 22:23
Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Այս մասին ԱՄԷ-ում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Չավուշօղլուն նաև նշել է, որ ծրագրում են Հայաստանում հատուկ ներկայացուցչին նշանակել փետրվարի 14-15-ն ընկած ժամանակահատվածում։ 

Ո՞վ է Սերդար Քըլըչը

Քըլըչը ծնվել է 1958թ. մարտի 28-ին Թուրքիայի հյուսիսային Սամսուն շրջանում։ Նա ուսումը ստացել է Թուրքիայի կրթական միության Անկարայի քոլեջում, 1980թ. ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը:

Քըլըչը 1984 թվականից սկսած աշխատում է Թուրքիայի արտաքին գերատեսչությունում։ 2006-2008 թվականներին Թուրքիայի ԱԳՆ-ի ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնականի պաշտոնն է զբաղեցրել, 2008-2010 թվականներին Բեյրութում եղել է  Թուրքիայի դեսպանը: 2010-2012 թվականներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-2014թթ.՝ Տոկիոյում, 2014-2021թթ.՝ Վաշինգտոնում Անկարայի դեսպանը:

Թուրք դիվանագետն ամուսնացած է, ունի 3 երեխա։ 

Սերդար Քըլըչի հայրը՝ Իլյաս Քըլըչը 1961-1980թթ. եղել է Թուրքիայի մեջլիսի «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված պատգամավոր։ Իսկ նրա հորեղբայրը զբաղեցրել է Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը, ինչպես նաև եղել է «Արդարություն և զարգացում կուսակցությունից» ընտրված պատգամավոր։

Հատկանշական է, որ որպես դեսպան Քըլըչը նշակվել է այնպիսի երկրներում, որտեղ առկա է հայկական հոծ ու ակտիվ համայնք։  

Նախորդ Լուրը

Ղարիբաշվիլին կոչ է արել ՆԱՏՕ-ին «քաղաքական որոշումներ» ընդունել դաշինքին Վրաստանի ինտեգրման համար

Հաջորդ Lուրը

ՌԴ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026
Ադրբեջան

Այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան հացահատիկ և պարարտանյութ կուղարկվի

04/06/2026
ԱՄՆ

Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը կախված է Իրանի շուրջ զարգացումներից. ТАСС

03/06/2026
Հաջորդ Lուրը

ՌԴ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում

04/06/2026

ՌԴ-ն խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատրաստ է հարթակ տրամադրել ՀՀ-ին և Ադրբեջանին. Գալուզին

04/06/2026

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026

ԵՄ-ի օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդերլանդների հետ

04/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)