05-12-2025 / 00:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի ներկայիս գործողությունները ուղղակի սպառնալիք են ռուս–թուրքական հարաբերությունների համար. Քադիրով

2021/12/22 10:19
Թուրքիա, Քաղաքականություն

Դեկտեմբերին Թուրքիայի քաղաքներից մեկում Ջոհար Դուդաևի անվան այգի է բացվել։ Չեչնիայի ղեկավարն այս արարքում սպառնալիք է տեսել Ռուսաստանի հետ հարաբերություններին և առաջարկել ի պատասխան Գրոզնիում հավերժացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադրի անունը, գրում է РБК-ն։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Telegram-ում թուրքական իշխանություններին մեղադրել է Ռուսաստանում հանցագործություններ կատարած և Թուրքիա փախած ահաբեկիչներին թաքցնելու համար։ Կադիրովը բացատրել է, որ այդ կապակցությամբ վրդովված կոչեր է ստացել Չեչնիայի խորհրդարանից, ուժային կառույցներից և հոգևորականներից։

«Բացեիբաց դիմում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կողմնորոշվե՛ք՝ կա՛մ դուք ստանում եք հրապարակայնորեն ահաբեկիչներին աջակցող պետության կարգավիճակ, կա՛մ  թափանցիկ և ազնիվ հարաբերություններ եք պաշտպանում Ռուսաստանի Դաշնության հետ՝ չփոխելով ձեր համոզմունքները նրա թիկունքում»,- գրել է Քադիրովը։

Քադիրովի խոսքով՝  «հետախուզման մեջ գտնվող հանցագործները և ավազակները բացահայտ հավաքներ և միջոցառումներ են կազմակերպում՝ այգիները վերանվանելով հազարավոր խաղաղ բնակիչների մահվան մեջ ներգրավված ահաբեկիչների անուններով»։

Քադիրովը կարծում է, որ որպես Թուրքիայի գործողությունների տրամաբանական հայելային պատասխան՝ Չեչնիայի իշխանությունները կարող են Գրոզնիում հավերժացնել Աբդուլլահ Օջալանի անունը: Նա հիմնադրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK, Անկարան այն համարում է ահաբեկչական կազմակերպություն):

Չեչնիայի ղեկավարը Թուրքիայի գործողություններն անվանել է սպառնալիք ռուս-թուրքական հարաբերությունների համար և կոչ արել ՌԴ ՆԳՆ-ին և ՌԴ ԱԳՆ-ին «նման դրսևորումների դեմ կանխարգելիչ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է 1990-ականների չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի արձանը Թուրքիայում բացելու փաստը՝ ընդգծելով Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը ահաբեկիչների հուշարձանների վերաբերյալ: 

«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը ծայրահեղականների, ահաբեկիչների, զինյալների և կոլաբորացիոնիստների հիշատակին ցանկացած տեսակի հուշարձանների տեղադրման վերաբերյալ: Այդ մոտեցումը անփոփոխ է, սկզբունքային և վերաբերում է աշխարհի ցանկացած երկրի ու կետի», – ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան:

Ավելի վաղ թուրքական TRT հեռուստաալիքը հայտնել էր Թուրքիայի Քոջայելի նահանգի Քյորֆեզ քաղաքում Ջոհար Դուդաևի անունով պուրակ բացելու մասին: Ընդ որում, տեղական իշխանությունները Դուդաևին անվանել էին «ազատության համար պայքարի խորհրդանիշ»:

Նշենք, որ Ջոհար Դուդաևը Չեչնիայում անջատողական շարժման առաջնորդն է եղել, որը հանդես էր գալիս Ռուսաստանից Չեչնիայի անջատման օգտին և ղեկավարում էր ռուսաստանյան դաշնային ուժերի դեմ ռազմական գործողությունները: Դուդաևը սպանվել է 1996 թ. ապրիլի 21-ին չեչենական Գեխի-Չու գյուղում:

Նախորդ Լուրը

Ռուսաստանի փոխվարչապետն այսօր կժամանի Հայաստան

Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)