20-07-2025 / 07:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լեռնային Ղարաբաղի պատերազմը երբեք կրոնական պատերազմ չի եղել. Արմեն Սարգսյանի հարցազրույցը ArabNews-ին

2021/12/24 13:11
Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթ ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հայերեն թարգմանությամբ հրապարակված է հարցազրույցի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հատվածը, որը ներկայացնում ենք ստորև:

– Ադրբեջանի մասին մի քանի հարց ունեմ, սակայն կա մեկ այլ հարց՝ ընկալումների և իրականության մասին: Հնարավոր է դրա մասին մարդիկ այդքան էլ շատ չեն խոսում այստեղ, սակայն Մերձավոր Արևելքում կա ընկալում, որը, հնարավոր է, տարածվում է թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից, որ սա կրոնական պատերազմ է:

– Դա երբեք կրոնական պատերազմ չի եղել: Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի շատ իսլամական երկրների հետ: Ադրբեջանական կողմը երբեմն սիրում է օգտագործել այդ խոսույթը՝ իսլամական աշխարհի աջակցությունը ստանալու ակնկալիքով: Իսկ օրինակ, Հայաստանը երբեք չի փորձել նման կերպ քրիստոնյա աշխարհից աջակցություն ստանալ, քանի որ հակամարտությունը քրիստոնեական կամ կրոնական բնույթ չի կրել:

– Սակայն, կարծեք, Ղարաբաղը միջազգայնորեն համարվում է Ադրբեջանինը: OIC (Իսլամական համագործակցության կազմակերպություն), Ծոցի տարածաշրջանը, բոլորը շահագրգռված են խաղաղություն հաստատմամբ: Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք GCC-ից (Ծոցի համագործակցության խորհուրդ) կամ OIC-ից, ինչպե՞ս կարող են նրանք աջակցել այս հակամարտության լուծմանը:

– Մեր բոլոր բարեկամներից՝ լինի դա Ծոցում, Մերձավոր Արևելքում կամ Եվրոպայում, ակնկալում եմ նրանց աջակցությունը հակամարտությունը տրամաբանական հանգուցալուծման հասցնելու համար:

–Ինչպիսի՞ տրամաբանական հանգուցալուծում ենք տեսնում:

– Ինչպես նշեցի, 26 տարի առաջ հայկական կողմը հաղթանակած էր, սակայն ինչ-որ առումով չկարողացանք հաղթողի մեր դիրքը օգտագործել վերջնական խաղաղություն հաստատելու համար: Իհարկե, պետք է հաշվի առնվեն այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, այդ մարդիկ այնտեղ ապրում են հազարավոր տարիներ: Պատերազմի ավարտին դեռևս շատ զգացմունքներ, վերքեր, չլուծված հարցեր կան՝ կապված սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև՝ այլ հարցերի հետ, որոնց թվում իհարկե՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց ապագայի մասով: Գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված մի կառույց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահող երկրներով: Կարծում եմ, որ պետք է կրկին վերադառնալ բանակցային սեղանին: Նոր իրականությունն այն է, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանի վրա, քանի որ վերջինս բերեց հրադադար և աջակցում է թե Հայաստանին և թե Ադրբեջանին սահմանագծման, սահմանազատման և այլ խնդիրների լուծման մասով: Ռուսաստանի խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղում են: Չեմ կարող պնդել, որ այս հարցը վերջնական լուծում է ստացել: Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի վերջնական լուծումը: Կարծում եմ, որ ցանկացած որոշում, որը կլինի վերջնական, պետք է լինի տրամաբանական: Լուծում, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար: Ցանկացած լուծում, որ պարտադրված է, չի կարող երկար տևել:

Նախորդ Լուրը

Առաջիկայում Բաղդադում կանցկացվի իրանա-սաուդական բանակցությունների նոր փուլը. Իրանի ԱԳ նախարար

Հաջորդ Lուրը

Մենք աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ. Զախարովա

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր

19/07/2025
Թուրքիա

Թուրքիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ստեղծել ազատ առևտրային գոտի

18/07/2025
Թուրքիա

Գերմանիայի կանցլերը հնարավոր է համարել Թուրքիային Eurofighter-ների վաճառքը

18/07/2025
Հաջորդ Lուրը

Մենք աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ. Զախարովա

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր

19/07/2025

Թուրքիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ստեղծել ազատ առևտրային գոտի

18/07/2025

ԵՄ-ն նախազգուշացրել է Վրաստանին

18/07/2025

Գերմանիայի կանցլերը հնարավոր է համարել Թուրքիային Eurofighter-ների վաճառքը

18/07/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)