19-11-2025 / 21:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արարատ Միրզոյանը պարզաբանեց, թե հայկական կողմը ինչ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին

2022/01/19 17:59
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանն, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ  ՌԴ-ի միջնորդությամբ Ադրբեջանին և գործընկերներին։ Այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին։

Պատգամավորը հիշեցրեց, որ դեռևս հունվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը առնչվող լրագրողի հարցին, նշել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում հայկական կողմը նոր առաջարկներ է փոխանցել, որոնք արդեն ուղարկվել են Ադրբեջանին։ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ առաջարկների մասին է խոսքը և եթե որևէ արձագանք արդեն կա Բաքվից, ապա ինչպիսի՞ն է այդ արձագանքը։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատեց ՌԴ ԱԳ նախարարի տեղեկությունը առաջարկի վերաբերյալ։

«Այո, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազման, անվտանգության և կայունությանը մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ  ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանին և մյուս գործընկերներին։ Այժմ սպասում ենք արձագանքին»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը նշեց, որ մանրամասներ, բնականաբար, չի կարող հրապարակել և իմաստ էլ չունի։

«Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են Կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշմանը և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծումից, մեր ընդհանուր նախապես հռչակած հայեցակարգից»,- ասաց Միրզոյանը։

Միրզոյանը հավելեց, որ նշված փաթեթը ներկայացվել է նաև Անվտանգության խորհրդին։

Նախորդ Լուրը

Եգիպտոսը երկու զորավարժություն է անցկացրել Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի հետ

Հաջորդ Lուրը

Միրզոյանը՝ սահմանազատման հարցով հանձնաժողովի և հայ-թուրքական բանակցությունների մասին

Այլ Լուրեր

Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Միրզոյանը՝ սահմանազատման հարցով հանձնաժողովի և հայ-թուրքական բանակցությունների մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)