«Middle East Eye» լրատվական կայքի թուրքական բաժնի խմբագիր Ռաքըբ Սոյլուն Twitter-ի իր էջում ուշագրավ հրապարակում է կատարել: Նա, մասնավորապես, գրել է, որ հայ-ադրբեջանական երկրորդ արցախյան պատերազմում ԱՄՆ վարչակարգը Իսրայելից պահանջել է դադարեցնել ռազմական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին, որպեսզի հարկադրի Ադրբեջանին զինադադար կնքել:
Սակայն Իսրայելը հրաժարվել է կատարել այս պահանջը:
Հատկանշական է, որ թուրք խմբագրի հրապարակումն աչքի է ընկնում հակահայկական տրամադրություններով՝ հայերին անվանելով «անջատողական»: